«Մեդիա կենտրոնում» տեղի է ունեցել քննարկում՝ «Մարտի 1-ի» բացահայտման նոր սկիզբ․քաղաքական ու իրավական պատասխանատվության անհրաժեշտությունը» թեմայով։
Քննարկմանը մասնակցող ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի խոսքով, Մարտի մեկի գործով նոր որակի զարգացումներ են տեղի ունենում, ըստ նրա, տասը սպանությունները՝ իշխանությունը զավթելու և սահմանադրությունը տապալելու միջոց են հանդիսացել.
«Մարտի մեկի բացահայտումը կարևոր է ոչ միայն իրավական տեսանկյունից, զոհերի հարազատների դեմքին՝ վերջապես ժպիտ է հայտնվել, նրանք հուսով են, որ սպանությունները կբացահայտվեն, սա քաղաքացիների ազատագրում է, էլ մարդկանց մեկ զանգի միջոցով խոշտանգումների ենթարկել հնարավոր չի լինի»։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով էլ մարտի մեկի գործով ամեն բան պարզ է. «Ի՞նչը բացահայտենք, Ռոբերտ Քոչարյանի՞ն բացահայտենք»։
Արթուր Սաքունցը մարտի մեկի գործով հետապնդումների ենթարկվածներին հորդորեց գնալ ՀՔԾ և կիսվել իրենց պատմություններով։
Կինոռեժիսոր Տիգրան Պասկևիչյանն էլ վստահ է՝ Մարտի մեկի թիվ մեկ պատասխանատուն նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն է. «Մարտի մեկը կարելի է դիտարկել, որպես մարդկության դեմ գործած հանցագործություն»։
Մանրամասները՝ տեսանյութում