▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լավ կլիներ ՆԱՏՕ-ն Ադրբեջանին ուժգին ազդակ ուղարկեր. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Euronews-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսել կատարած այցի ընթացքում Euronews-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է. «Հայաստանը ՆԱՏՕ-ի գործընկեր անդամներից է, մենք մասնակցում ենք ՆԱՏՕ-ի 2 առաքելություններին՝ Կոսովոյի ու Աֆղանստանի: Սա հնարավորություն է տալիս մեզ ներգրավվել խաղաղության պահպանման գործընթացին: Բայց մենք նաեւ հավաքական անվտանգության խորհրդի անդամ ենք, ու մեզ տեսնում ենք անվտանգության այդ ծրագրում»:

Ռուսաստանի հետ հավատարիմ դաշնակցային հարաբերությունները պահպանելու մասին հարցին, Ն. Փաշինյանը պատասխանելով  է. «Մենք կմնանաք Ռուսաստանի մտերիմ դաշնակիցը, ծրագրում ենք խորացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց նաեւ ՆԱՏՕ-ի ու Արեւմուտքի երկրների, Եվրամիության ու Միացյալ Նահանգների հետ: Այս պատճառով էլ մենք չենք պատրաստվում կտրուկ քայլեր անել արտաքին քաղաքական բնագավառում:

 

 

 

 

 

Հարցին թե ի՞նչ կարծիքի է վարչապետը՝ ՆԱՏՕ-ն կարո՞ղ է օգնել Հայաստանին՝ ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման հարցում, վարչապետը նշել է, որ այդ կոնֆլիկտը լուծման միայն ու միայն խաղաղ ճանապարհ ունի, բայց, ցավոք, վարչապետ դառնալու առաջին իսկ օրվանից նկատելի է Ադրբեջանի ակնհայտ ագրեսիվության խորացումը Հայաստանի նկատմամաբ. «Մենք տեսնում ենք, որ փոփոխվել է իրավիճակը, քանի որ այդ ագրեսիվ պահվածքը ոչ միայն Հայաստանի, այլեւ ժողովրդավարության դեմ է ուղղված: Լավ կլիներ, որ ՆԱՏՕ-ն Ադրբեջանին ուժգին ազդակ ուղարկեր, որ կոնֆլիկտի ռազմական լուծման ցանկացած տարբերակ հանդիպելու է միջազգային հանրության հզոր դիմադրությանը»,-ասել է Փաշինյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին