▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուրախ կլինեի, որ Ալիևն էլ ուղարկեր իր որդուն առաջնագիծ ծառայելու․Փաշինյանի հարցազրույցը Ալեքսեյ Վենեդիկտովին

Ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայանի համահիմնադիր, գլխավոր խմբագիր և հաղորդավար Ալեքսեյ Վենեդիկտովը հարցազրույց էանկացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որում խոսվել է Ադրբեջանի հետ հնարավոր նոր ռազմական լարվածության, վարչապետի որդու՝ Արցախի առաջնագիծ մեկնելու, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու ու մի շարք այլ խնդիրների մասին։

Հայաստանի վարչապետը խոստովանել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկումները շատ ավելի հեշտ ու հաճելի էին, քան իրեն թվում էր։

«Ես, անկեղծ ասած, այդ ամենն ավելի բարդ էի պատկերացնում։ Ինձ համար շատ հաճելի անակնկալ էր այն, որ նա ուղիղ և անկեղծ մարդ է։ Ի՞նչն է ինձ գոհացնում մեր հարաբերություններում։ Այն, որ մենք ամենի մասին խոսում ենք ուղիղ ու անկեղծ։ Մոսկվա իմ վերջին այցից հետո ես ասել եմ, որ Հայաստանի ու ՌԴ-ի միջև հարաբերություններում չպետք է լինեն մութ անկյուններ։ Դա չի նշանակում, որ մենք միշտ ամեն հարցում համաձայն ենք լինելու միմյանց հետ», - ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ի պատասխան լրագրողի այն հարցին, թե արդյոք Պուտինի հետ հանդիպմանը Հայաստանի վարչապետը բարձրացրել է Ադրբեջանին զենք վաճառելու հարցը, Փաշինյանը դրական պատասախան է տվել, սակայն չի ցանկացել բացել քննարկման ամբողջ մանրամասները։

Խոսելով իր որդու՝ Աշոտ Փաշինյանի՝ արցախյան առաջնագիծ մեկնելու մասին, վարչապետը փաստել է, որ շատերը դա կարող են ընկալել որպես ագրեսիվ քայլ, մինչդեռ ընհդակառակը՝ դա խաղաղասեր ժեստ է։

«Կարծում եմ, որ բոլորը հասկանում են, որ եթե ես իմ որդուն ուղարկում եմ Արցախ, ես չեմ ցանկանում, որ այնտեղ պատերազմ լինի։ Եվ, Աստված մի արասցե, որ զոհվեն իմ որդին, մեր մյուս հայրենակիցների որդիները, ադրբեջանցի շարքային քաղաքացիների որդիները։ Ես ուրախ կլինեի, որ Իլհամ Ալիևն էլ ուղարկեր իր որդուն այնտեղ ծառայելու։ Որովհետև եթե նրա որդին այնտեղ ծառայի՝ ես դա կընկալեմ որպես խաղաղասեր քայլ, և մենք բոլորս համոզված կլինենք, որ պարոն Ալիևը նույնպես չէր ցանկանա, որ իր որդին զոհվեր»,- ասել է ՀՀ վարչապետը։

 

 

 

 

 

 

 

 

Նա հաստատել է, որ Ադրբեջանի հետ նոր ռազմական լարվածության վտանգն առկա է, և Հայաստանը պետք է պատրաստ լինի դրան։ Վարչապետը կրկին շեշտել է, որ Հայաստանում շարունակում են մնալ այն կարծիքին, որ ՌԴ-ն ունի այդ կոնֆլիկտում որպես զսպող գործոն հանդես գալու լծակները։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին