▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկ Խանումյանը՝ Ալլահվերդի Բաղիրովի հուշաքարի տեղադրման սկանդալային պատմության մասին

Արցախում աղմկահարույց լուրեր են շրջանառվում, որ  Ակնայում (Աղդամ) տեղադրվել է Ադրբեջանի ազգային հերոս Ալլահվերդի Բաղիրովի հուշաքարը։

Ըստ այդմ՝ նախաձեռնողն Արցախյան պատերազմի մասնակից է, իսկ հուշաքարի բացմանը ներկա է եղել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանը։ Սակայն հուշաքարը երկար կյանք չի ունեցել, և արցախցի երիտասարդներն այն վերացրել են։

Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով  հերքել է  տեղեկությունը, թե ինքը մասնակցել է Բաղիրովի հուշաքարի բացմանը։ 

 

 

 

 

 

 

 

Հայկ Խանումյանը նկատել է, որ Բաղիրովի գերեզմանն Ակնայում կառուցվել է 1994 թ.՝ նրա հայ ընկերների կողմից...

Մանրամասները՝ տեսանյութում 

Նշենք, որ Ալլահվերդի Բաղիրովն 1990-ին անդամակցել է Ադրբեջանի ժողովրդական ճակատինˋ ստանձնելով Աղդամի շրջանի պաշտպանությունը: Ադրբեջանական աղբյուրներում նշվում է, որ Խոջալուի դեպքերի ժամանակ Բաղիրովին հաջողվել է շատ մարդկանց կյանքեր փրկել: Զոհվել է 1992-ի հունիսի 12-ին: 1993-ին հետմահու արժանացել է Ադրբեջանի ազգային հերոսի կոչման: Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, որի ընկերությունը ծագումով քուրդ Բաղիրովի հետ սկսվել էր նախքան պատերազմը, նրան որպես «լավ մարդ» է որակել, որի հետ ծանոթությունն ու շփումը, միանշանակ, օգուտ է բերել բոլորին՝ պատանդների փոխանակում են իրականացրել, ադրբեջանական բանտերից շատ մարդկանց են ազատել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին