▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիմա էլ ոչ ոք իրանց չի ասի՝ աչքիդ վերևն ունք կա...Նիկոլ Փաշինյան

Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքի բնակիչները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը բարձրացրեցին իրենց մտահոգող հացերը: Բնակիչները վարչապետի հետ զրույցում նշեցին, որ համայնքում ամենամեծ խնդիրը աշխատատեղերի բացակայությունն է, մյուս կողմից էլ` կադրերի պակասը: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կառավարությունը պատրաստ է աջակցել համայնքային ծրագրերին, սակայն համայնքը ինքը նույնպես պետք է մասնակցություն ունենա:

 

 

 

 

 

 

 

 

«Համայնքը պետք է ներկայացնի կոնկրետ ծրագիր, ասի` կառավարություն, ասենք, դու ֆինանսավորի 70 տոկոսը, 30-ն էլ համայնքը կտա: Դա արդեն ուրիշ խոսակցություն է: Հիմա թող Այգեհովիտ համայնքի ղեկավարը Տավուշի մարզպետի հետ աշխատի, ծրագրերը ներկայացնի, մենք էլ՝ համաֆինանսավորենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Համայնքի բնակիչները նշեցին, որ երիտասարդությունը հեռանում է գյուղից աշխատանք չլինելու պատճառով: Վարչապետը կարևորեց աշխատանքի համար համապատասխան պայմանների ստեղծումը:


 

 

 

 

 

 

 

 

«Հողը կա, ջուրը կա, վարկերի հետ կապված բանկային տույժ-տուգանքների մասով առաջարկությամբ հանդես եկանք, հիմա աշխատում ենք տոկոսների իջեցման ուղղությամբ: Պետք է աշխատել, բայց մարդ կա, չի գնում աշխատի, ասում է՝ նպաստից կզրկվեմ»,- ասաց Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ հուսահատությունը պետք է մոռանալ և միասին աշխատել:

Այգեհովիտ գյուղի բնակիչներից մեկը նշեց, որ հացի արտադրամաս կա, որն աշխատող է փնտրում 100 հազար դրամով, սակայն աշխատող չկա:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև՝ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում ծանոթացել է նոր աշխատատեղերի ստեղծմանն ուղղված ծրագրերին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին