▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քոչարյանը շատ բան գիտի, և նա այն մարդկանցից չէ, որ միայնակ խորտակվի.Արա Պապյան

«Անկախ նրանից՝ ինչ վերաբերմունք ունեն անձի նկատմամբ, ես կարծում եմ, որ բոլորը պետք է արտահայտվեն, Քոչարյանը շատ բան գիտի, և նա այն մարդկանցից չէ, որ միայնակ խորտակվի».այս մասին այսօր մամուլի ասուլիսին նշեց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: Վերջինս չի կարծում, որ ասուլիսի տապալումը գործող իշխանության կողմից է ուղղորդվել, նրա լսած մեկ այլ կարծիքի համաձայն էլ՝ հենց Քոչարյանի կողմից է ուղղորդվել, որ նա հարցերին չպատասխանի:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Եթե Ռոբերտ Քոչարյանը ցանկանա խոսել, ապա այսօր էլ կարող է կազմակերպել ասուլիս, ուղիղ եթեր մտնել, և հասարակությունն իմանա Մարտի մեկի և շատ հարցերի մասին»: Նա նկատեց, որ դեռ Վճռաբեկ դատարանն էլ կարող է որոշում կայացնել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ըստ Պապյանի՝ երբ ասվում է, թե Քոչարյանն անձեռնմխելի է, սխալ է, և միայն իր կարգավիճակից բխող գործունեությունից բացի, մնացած բոլոր հացերում պատասխանատու է, ինչպես բոլոր քաղաքացիները:

 

 

 

 

 

 

 

 

«Ուղղակի առաջադրված մեղադրանքը դժվար ապացուցելի է, Վճռաբեկը պետք է հարցը քննարկի, Հատուկ քննչական ծառայությունը կարող է շատ այլ մեղադրանքներ առաջադրել, բազմաթիվ հանցագործություններ կան»,-ասաց նա:

Կարդացեք նաև՝ Եթե ընտրությունները մնան գարնանը, ունենալու ենք գազի ու հոսանքի հովհարային անջատումներ.Արա Պապյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին