▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Երևանի ավագանու ընտրություններին և կատակել

 

Այսօր կառավարության նիստում հաստատվեց Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու ու անցկացնելու մասին որոշումը: ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը զեկուցեց, որ ընտրությունների օրը հայտարարելու է ԿԸՀ-ն, ոստիկանությանը հատկացվելու է գրեթե 87.7 մլն դրամ:

 

 

 

 

 

 

 

 

 

«ԿԸՀ-ն նիստ է անում հրապարակումից հետո և 30-40 օրվա ժամկետում նշանակում է ընտրությունների օրը»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ տեխնիկապես պատրա՞ստ ենք ընտրությունների անցկացման համար և ստացավ դրական պատասխան:

«Իսկ բարոյահոգեբանորե՞ն»,- ծիծաղալով հարցրեց վարչապետը:

«Պատրաստ ենք»,- պատասխանեց նախարարը:

Փաշինյանի խոսքով՝  հեղափոխությունից հետո առաջին անգամ է այս մասշտաբի ընտրություններ անցկացվելու և բոլորը գիտակցում են, որ դրանք պետք է լինեն բացառիկ՝ օրինականության, թափանցիկության առումով.«Առաջնահերթ խնդիր է ընտրությունների ազատությունը, ժողովրդավարությունը և օրինականությունն ապահովելը»:

 

 

 

 

 

 

 

 

Ն.Փաշինյանի խոսքով՝ ընտրակաշառքի որևէ դեպք չպետք է գրանցվի, և որևէ դեպք չպետք է մնա առանց պատասխանատվության:  «Ես վստահ եմ, որ ամեն ինչ հենց այսպես էլ տեղի կունենա, և որևէ հայտնի խմբեր չեն տրվի գայթակղությանը: Եթե տրվեն, ՀՀ օրենքն ասում է՝ ինչ պետք է անեն իրավապահ և պետական մարմինները»,- ասաց վարչապետը:

Կարդացեք նաև՝ 100 օրում մեր կառավարությունը լուծել է հիմնական խնդիրը. Նիկոլ Փաշինյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին