▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման օրը հայտնի է

Հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունները տեղի կունենան սեպտեմբերի 8-ին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Մոսկվայում: Այս մասին հաղորդում է «Известия»-ն՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին հղումով:

Պարբերականը նշում է, որ սա վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի երրորդ հանդիպումն է ՌԴ նախագահի հետ: Առաջին անգամ Պուտինն ու Փաշինյանը երկկողմ հանդիպում են անցկացրել մայիսի 14-ին Սոչիում՝ ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ:

Ռ Դ նախագահի ու ՀՀ վարչապետի երկորդ հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 13-ին Մոսկվայում: Այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել էր ՌԴ՝ ներկա գտնվելու ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանն ու առաջնության առաջին խաղին:

Հիշեցնենք, որ վարչապետն ուղիղ եթերում հայտարարել էր, որ առաջիկայում կմեկնի Մոսկվա և հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Կարդացեք նաև՝ Մեզ համար կարևոր է լսել` ինչպես է Փաշինյանը գնահատում իր երկրում իրավիճակի զարգացման հեռանկարները. Լավրով

Առաջիկայում կհանդիպեմ Պուտինի հետ. Նիկոլ Փաշինյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին