▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ էրդողանի հետ գործարքի գնան Ղարաբաղի հարցում, Նիկոլին «ժերտվա» կտան, Քոչարյանին կբերեն իշխանության. Շանթ Հարությունյան

«Երկրի ղեկավարը միշտ էլ կրում է պատասխանատվություն, ես չգիտեմ՝ իրավական առումով իր մասնակցության աստիճանը ինչ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ, 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին՝ Ռոբերտ Քոչարյանը պե՞տք է պատասխանատվություն կրի Մարտի 1-ի գործով, թե՞ ոչ։

«Ավելի մեծ վտանգ եմ տեսնում. ոչ Քոչարյանն է բան, ոչ Փաշինյանը, այլ ռուսներն են ավելի մեծ, վտանգավոր խաղ սկսել։ Նիկոլին ասում են՝ հա, բա ո՞նց, գնա արդարություն վերականգնի, մեղք է այդ հայ ժողովուրդը, Նիկոլն էլ օգոստոսի 17-ին դա ասաց։ Ես վաղուց էի ասում՝ Նիկոլին բերելու են փուռը տան, որ ապացուցեն, թե ռուսները որևէ կապ չունեն, նախորդներն են արել, ու Նիկոլը դա օգոստոսի 17-ին ասաց։

Ռուսները ծրագիր ունեն, մի կողմից՝ տարածում են, թե կոնֆլիկտի մեջ է ռուսների հետ, մյուս կողմից՝ փափուկ բարձ են դնում գլխի տակ։ Երբ Էրդողանի հետ գործարքի գնան Ղարաբաղի հարցում, Նիկոլին «ժերտվա» կտան, Քոչարյանին կբերեն իշխանության, իբր կկանխեն։ Հետո, երբ ժողովուրդը կասի՝ ռուսը չէր, որ ծախեց մեր հողերը, կասեն՝ ի՞նչ ռուս, «Սորոսի» կողմից հեղափոխությամբ եկած Նիկոլն էր, ռուսների հետ թարսվեց, դրա համար այդպես արեցին, հիմա լավ էր, Քոչարյանը եկավ՝ փրկեց։ Սրա համար ոչ Քոչարյանն է մեղավոր, ոչ Նիկոլը, այլ հայ ժողովուրդը՝ իր մտածելակերպով, հայ ժողովրդի ազգային էլիտան է մեղավոր»։

Նա ասաց, որ Քոչարյանը կռիվ տվող մարդ է, ռուսներն էլ նրան ասել են՝ պատրա՞ստ ես բերդ գնալ ու ապացուցել քո անմեղությունը, հետո գաս իշխանության, ասել է՝ այո. «Դրա համար հիմնական ցուցմունք տվողը Միքայել Հարությունյանն է, նրան էլ չեն թողնում գա։ Քոչարյանը եկել է՝ բերդով կրի ու գնա իշխանության։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին