▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի ագրեսիվ գործողության դեմ լինելու է հակահարված «դուխով» հայ ժողովրդից. Նիկոլ Փաշինյանը՝ Փարիզում

Ֆրանսիայի հայ համայնքի հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից  ներկաները հետաքրքրվել են, թե ինչպես անցավ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ հանդիպումը, արդյոք նա գոհ էր ՀՀ-ի հետհեղափոխական զարգացումներից:

 

 

 

 

 

 

 

 

 

Փաշինյանը նշել է, որ ինքը չի սիրում քննարկել ներքաղաքական զարգացումները: «Որովհետև ներքաղաքական զարգացումներից մենք պետք է գոհ կամ դժգոհ լինենք»,- ասել է նա ու նշել է, որ քննարկել են երկկողմ հարաբերությունների հարցեր: «Այսօրվա հանդիպման ամենակարևոր արդյունքը կարող ենք համարել այն, որ առաջիկայում ՀՀ-ն ավելի լուրջ և ավելի մեծ դերակատարում պետք է ունենա, և մենք պետք է օգտվենք այդ իրավիճակից, որ թավշյա հեղափոխությունից ՀՀ–ի հեղինակությունը աճել է, և կարող ենք ավելի ակտիվ դերակատարություն ունենալ միջազգային կյանքում»,- ասել է վարչապետը: 

Ներկաները  նաև հետաքրքրվել են, թե արդյոք տնտեսական խնդիրներ արծարծվել են, և թե արդյոք Արցախի հարցով երկրի ղեկավարների նոր հանդիպումների հնարավորություն կա։



 

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում արդեն կայացել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև: «Իսկ երկրների ղեկավարների հանդիպման մասին դեռևս որևէ պայմանավորվածություն և խոսք չկա»,- ասել է  նա ու ավելացրել, որ նախագահ Մակրոնը հետաքրքրվում էր կարգավորման հարցում հայկական կողմի պատկերացումներով: «Նա մտածում էր՝ արդյոք կա հնարավորություն լրջորեն քննարկել Ղարաբաղյան հարցի կարգավորումը, մենք այս կապակցությամբ մտքեր փոխանակեցինք, և ես ասացի, որ իմ կարծիքով՝ Ադրբեջանի ղեկավարությունն այդքան էլ անկեղծ չէ ԼՂ հարցի կարգավորման մասին խոսելիս: Հակամարտության կարգավորում հնարավոր է տարածաշրջանում կարգավորման մթնոլորտում, բայց լսում ենք հոխորտանքներ, և կարգավորման մասին հարցը նման պայմաններում իրատեսական չէ»,- ասել է Փաշինյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ըստ ՀՀ վարչապետի՝ ինքը ասել է, որ եթե միջնորդներն ուզում են՝ կողմերն իսկապես զբաղվեն կարգավորմամբ, առաջին հերթին պետք է կարողանան կարգի հրավիրել Ադրբեջանին: «Եթե ոչ, եթե Ադրբեջանը մտածում է, որ ՀՀ-ին սպառնալիքներով կարող է հարցի լուծման մղել, սխալվում է: Ադրբեջանն էլ լավ չի արձանագրել, որ ՀՀ-ն հիմա ուրիշ է, մի Հայաստան է, որի շուրջ համախմբված է ողջ հայությունը՝ իր նոր ներուժով, և Ադրբեջանի ագրեսիվ գործողությունը չի լինելու ՀՀ-ի և Արցախի դեմ, այլ  լինելու է  ընդդեմ հայությանը և լինելու է հակահարված համախմբված և «դուխով» հայ ժողովրդից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ֆրանսահայերի հետ հանդիպումն ամբողջությամբ՝ տեսանյութում:  

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին