Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քվեարկությունից առաջ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աջափնյակի շտաբում երեկ ոստիկանության կողմից իրականացված խուզարկությանը, ասաց, որ իր կարծիքով ոստիկանության գործողությունները եղել են օրենքով սահմանված կարգով։
«Եթե լինի որևէ ապացույց ոստիկանության գործողությունների ապօրինության ... բայց ես կարծում եմ՝ ոստիկանության գործողությունները եղել են հիմնավորված, օրենքով սահմանված կարգով»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։