▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես կժպտամ այդ առիթով. Արթուր Վանեցյանը՝ իր դեմ Քոչարյանի որդու ներկայացրած հայցի մասին

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր՝ սեպտեմբերի 23-ին, հրաժարվեց խոսել Ռոբերտ Քոչարյանի որդու կողմից իր դեմ ներկայացված հայցի մասին:

 

 

 

 

 

 

«Ես կժպտամ այդ առիթով, դատարանը կքննի եւ որոշում կկայացնի: Ես չեմ ուզում որեւէ բան ասել, որ ստացվի, թե ազդեցություն եմ ունենում»,- լրագրողների հետ զրույցում ասել է Արթուր Վանեցյանը:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Ռոբերտ Քոչարյանի որդին հայց էր ներկայացրել Վանեցյանի դեմ՝ պահանջելով զրպարտության դիմաց փոխհատուցում եւ հրապարակայնորեն հերքում, սակայն չհաջողվեց պարզել՝ թե ինչ հերքման մասին է խոսքը:

 

 

 

 

 

 

 

 

Մամուլը նաև ուշագրավ էր համարել, որ նախօրեին ԱԱԾ տնօրենը որոշ խմբագրումներ է արել ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ արված հայտարարություններում՝ դրանք ներկայացրելով որպես արագ խոսելու հետեւանք:

«Ես միայն մի ճշտում եմ ուզում անել. մամուլի ասուլիսի ժամանակ ես հայտարարեցի վեց միլիոն կաշառքի մասին: Դա մի քիչ արագ խոսելու արդյունք էր: Ոչ թե կաշառք, այլ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարների արդյունքում գնում է կատարված»,- հայտարարել է Վանեցյանը: Նշենք, որ խոսքը Ռոբերտ Քոչարյանի կողմից, ըստ ԱԱԾ ղեկավարի հայտարարության, 6 միլիոն կաշառքով հյուրանոց ձեռք բերելու մասին է, որի մասին նա Արթուր Վանեցյանն ասել էր սկանդալային հեռախոսազրույցի հրապարակումից հետո ՀՔԾ պետի հետ հրավիրած ասուլիսում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին