▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանվել Բադեյանը հետ է կանչվել. Սարմեն Բաղդասարյանը նշանակվել է Քուվեյթում ՀՀ դեսպան

 

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Սարմեն Բաղդասարյանը նշանակվել է Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Սարմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ նշանակել Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Էլ Քուվեյթ)», - ասված է նախագահի հրամանագրում:

Մեկ այլ հրամանագրով նախագահ Սարգսյանը Մանվել Բադեյանին հետ է կանչել Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին