▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կազմակերպած քննարկումներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումներին, որոնց ընթացքում ելույթներով հանդես են եկել նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից կազմակերպված Leaving No One Behind in an Age of Technological Revolution խորագրով միջոցառմանը, որի ընթացքում քննարկվել են տեխնոլոգիական հեղափոխության դարաշրջանում համագործակցության զարգացմանը, փորձի փոխանակմանն ու երկրների զարգացմանը վերաբերող հարցեր:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է Հայաստանի և ՄԱԶԾ-ի միջև համագործակցության զարգացումն ու ընդլայնումը, գործընկերային կապերի հետևողական խորացումը` ի նպաստ մեր երկրի կառավարման համակարգի զարգացմանը, տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանը, փորձի փոխանակմանը: Գործադիրի ղեկավարը նշել է, որ ՀՀ կառավարությունն ընթանում է տնտեսության կառուցվածքի փոփոխության ճանապարհով` շեշտը դնելով բարձր տեխնոլոգիական ճյուղի զարգացման վրա: «Մեր նպատակն է Հայաստանն ագրարային երկրից վերածել բարձր տեխնոլոգիական երկրի, տնտեսության ոլորտում իրականացնել տեխնոլոգիական հեղափոխություն. դա մեր ամենակարևոր խնդիրներից է»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, ու Հայաստանում տեղի ունեցած գործընթացներից հետո կառավարության առաջնահերթություններից մեկն է իրական փոփոխությունների իրականացումը տնտեսության զարգացման ուղղությամբ, մասնավորապես, դրանում նորագույն տեխնոլոգիաների դերի բարձրացման, կառավարման համակարգի, կրթության ոլորտների զարգացման ուղղություններով: Կառավարության ղեկավարը կարևորել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից մեր երկրում իրականացվող ծրագրերն ու համոզմունք հայտնել, որ դրանք կնպաստեն Հայաստանի շարունակական զարգացմանն ու առաջընթացին: Իր խոսքում վարչապետն անդրադարձել է մեր երկրում տեխնոլոգիական ներուժի իրացմանը, ՏՏ ոլորտի հնարավորություններին, երիտասարդների շրջանում տեխնոլոգիական մոտեցումների խթանմանն ու տարածմանը, Հայաստանում ներդրումների իրականացման հնարավորություններին և այլ թեմաների:

ՄԱԿ-ի կենտրոնակայանում սպասվում են վարչապետի մի շարք երկկողմ հանդիպումներ տարբեր երկրների ու կազմակերպությունների ղեկավարների հետ:

 

 

 

 

Կարդացեք նաև՝ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում

Նիկոլ Փաշինյանի ու Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյի անակնկալ հանդիպումը

Տեսանյութեր Նիկոլ Փաշինյանի հանդիպումներից` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, Կիպրոսի և Ռուանդայի նախագահների հետ

Երեւան վերադառնալուն պես Նիկոլ Փաշինյանը բանակցություններ է սկսելու ԱԺ ուժերի հետ` ԱԺ-ն ցրելու մասին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին