▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Թրամփի թեկնածուն հերոսության համար պարգևատրվել է

Լինն Թրեյսին՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Դոնալդ Թրամփի թեկնածուն Պակիստանում իր պարտականությունների կատարման ընթացքում ցուցաբերած հերոսության համար պարգեւատրվել է Պետքարտուղարի պարգեւով:

 

 

 

 

 

 

 

 

 

 

2006 թվականի սեպտեմբերից մինչեւ 2009 թվականի օգոստոս, Թրեյսին աշխատել է Պեշավար քաղաքում ԱՄՆ-ի հյուպատոսությունում: 2008 թվականի օգոստոսի 26-ին, մեքենան, որով նա գնում էր աշխատանքի, գնդակոծման տակ է հայտնվել: Հանցագործները կրակում էին առջեւի անիվների վրա,- հաղորդում է ամերիկյան «Akron Beacon Journal» թերթի կայքը:

Դիվանագետին հաջողվել է թիկնապահի եւ վարորդի օգնությամբ թաքնվել: Ավելի ուշ նա պարգեւատրվել է Պետքարտուղարի պարգեւով իր հերոսության եւ նույն օրը աշխատանքի վերադառնալու որոշման համար, երբ հարձակվել էին իր մեքենայի վրա, ինչպես նաեւ` իր առաքելությունը շարունակելու որոշման համար` չնայած իր հասցեին շարունակվող սպառնալիքներին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին