▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է երկու կարևոր որոշումների մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է երկու կարևոր որոշումների մասին:

Առաջինը վերաբերում է հիփոթեքային վարկերին։

Երկրորդ որոշումը վերաբերում է սահմանամերձ համայնքներում աշնանացանի սուբսիդավորմանը. մեկ հեկտար ցանքի համար 60 000 դրամի սուբսիդավորում կտրվի։

 

 

 

 

 

 

 

 

Վարչապետի խոսքով Հայաստանոմ արդեն սկսվել է բյուջետային գործընթացը, սակայն հաջորդ տարվա բյուջեն իներցիոն է, և այնտեղ առկա որոշ ծրագրեր վերցված են ներկա իրավիճակի գնահատումից։

Սա չի խանգարելու, որ որոշ հարցեր լուծվեն նաև այսպիսի բյուջեի դեպքում։ Նրա խոսքով՝ դա կարող է մասնավորապես վերաբերվել պետական աշխատողների աշխատավարձերին։

Նիկոլ Փաշինյանը բյուջետային ոլորտից նշեց, որ մտադիր են էականորեն նվազեցնել ծառայողական մեքենաների թիվը, ավելացնել պետական ապարատի արդյունավետությունը և այլն։ Զուգահեռ մշակվում են նաև հարկային բարեփոխումներ, բարեփոխումներ ոստիկանության համակարգում և այլն։

«Տավուշի, Արարատի, Վայոց ձորի ու ընդհանրապես սահմանամերձ գյուղերում 1-7 հեկտար աշնանացան կատարելու դեպքում գյուղացիները մեկ հեկտարի համար կստանան 60 հազար դրամ աջակցություն։ Սակայն ցանքսը պետք է կատարվի հենց սահմանամերձ գյուղերի ցանքատարածություններում։

Մենք պետք է արձանագրենք, որ համակարգային տնտեսական ճգնաժամի մեջ ենք … Պետք է տնտեսությունը ձևափոխենք այնպես, որ ագրարային երկրից վերածվենք արդյունաբերական երկրի», – նշել է Փաշինյանը։

Կարդացեք նաև՝ Ժամանակ չկա...Նիկոլ Փաշինյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին