Արդեն տեղեկացրել ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Էջմիածին քաղաքի 2703 ամյակին նվիրված միջոցառմանը: Նա իր , իր ելույթն այսպես է սկսել.
«Այսօր ՀՀ-ում դեռ կան գյուղեր, նույնիսկ քաղաքներ, որոնց բնակիչները բողոքում են, որ հեղափոխությունն իրենց քաղաք չի հասել: Կարծում եմ՝ Էջմիածինը հենց այն քաղաքն է, որը գիտի և տեսնում է, որ հեղափոխությունը ոչ միայն հասել է, այլև հաղթել է: Այսօր Էջմիածնի քաղաքացուն որևէ մեկը չի կարող ասել, որ «աչքիդ վերևը ունք կա», որովհետև էջմիածինցին ազատ է, անկախ է և հզոր է»,- ասել է նա:
Վարչապետի խոսքով՝ էջմիածինցիներն ամենաշատը գիտեն ազատության գինը:
«Ես ուզում եմ որպես նախկին լրագրող, քաղբանտարկյալ, պատգամավոր, ներողություն խնդրել այն տարիների համար, որ մենք չենք կարողացել ձեզ օգնել այնպես, ինչպես պետք է օգնեինք, բայց ի վերջո մենք գիտեինք, որ քայլ առ քայլ գնում էինք դեպի ազատություն և դեպի օրինականություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասն՝ տեսանյութում