Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Ֆելիքս Ցոլակյանին։
«Պարոն Ցոլակյանը կառավարման համակարգում նոր մարդ չէ։ ԱԻՆ-ն ինչ-որ իմաստով նաև ուժային կառույց է։ Այս նշանակմամբ ցանկացել եմ ընդգծել, որ պետք է խնդիր դնենք, որ երկրի զարգացման գործում համախմբենք մեր ազգի ողջ ներուժը։
Կադրային քաղաքականության սկզբունքը լինելու է պատրաստակամությունը և պրոֆեսիոնալիզմը։ Պարոն Ցոլակյանի պրոֆեսիոնալիզմը հայտնի է։ Չնայած Ցոլակյանը հեղափոխական ակտիվիստ չի եղել, բայց նրա նշանակումը միանշանակա դրական է ընդունվել։ Ավարտում ենք գծեր գծելու ժամանակը, անցնում ենք գծերը ջնջելու ժամանակին»,- ասաց վարչապետը։
Կարդացեք նաև՝ Կառավարության խնդիրը հայրենիքն ազատ ու երջանիկ դարձնելն է. Փաշինյանը ներկայացրեց ՏԿՏՏ նորանշանակ նախարարին
Հիմնական խնդիրը համակարգն արդյունավետ դարձնելն է. վարչապետը ներկայացրեց էներգետիկայի նախարարին