▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստորագրահավաքին միացած պատգամավորների նկատմամբ ճնշումներ են եղել. Արմեն Աշոտյան

Դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու ստորագրահավաքին միացած ՀՀԿ խմբակցության պատգամավորների նկատմամբ ճնշումներ են եղել: Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը:

Աշոտյանը որեւէ անուն չհայտնեց՝ ասելով, որ չի ուզում բացահայտել իր տեղեկատվության աղբյուրը: «Ոչ մի հայտարարություն մերկապարանոց չէ, թող այդ մարդիկ իրենք խոսեն ճնշումների մասին: Ակնհայտ է, որ նման ճնշումներ եղել են եւ առաջին անգամ, երբ 58 հոգանոց խմբակցությունից խմբակցությունը լքեցին մի շարք պատգամավորներ, եւ մենք դարձանք 50 հոգանոց, այս ընթացքում եւս ճնշումներ եղել են»,- ասաց Աշոտյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Աշոտյանի խոսքով՝ վերջին իրադարձություններից հետո կուսակցությունից ու խմբակցությունից դուրս գալու դիմում չեն ստացել. «Այս ստորագրահավաքին միացած պատգամավորների մեջ դեռ չկան մարդիկ, որ հայտարարել են խմբակցությունից դուրս գալու մասին, չեմ բացառում, որ այդպիսիք կլինեն: Մեր տեսակետը նույնն է՝ արտահերթ ընտրություններ պետք են, բայց ժամկետները չպետք է լինեն ինքնանպատակ»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Հիշեցնենք, որ այսօր հրապարակվել էր այն պատգամավորների ցանկը, որոնք կողմ են դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշմանը:

Նշենք, որ «Հայկական ժամանակ»-ը թեմայի շուրջ զրուցել է Շիրակ Թորոսյանի հետ, ով եւս ստորագրել է այդ փաստաթղթի ներքո:Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

- Պարոն Թորոսյան, Արմեն Աշոտյանը վստահ է, որ պատգամավորների վրա ճնշում է եղել, ինչի պատճառով էլ ստորագրել եք դեկտեմբերին արտահերթ ընտրությունների գնալու հայտարարության տակ: Ճի՞շտ է, ճնշու՞մ եղել է:

- Հարցրեք նրանց, ովքեր նոր են միացել, ես մայիսից արդեն միացել եմ համաժողովրդական շարժմանը: Նիկոլ Փաշինյանի առաջարկած ընտրությունների ժամկետը ինձ համար ընդունելի է:

- Իսկ այդ ստորագրահավաքն ու՞մ նախաձեռնությունն էր:

- Ստորագրությունները եղել են երեկ: Ես մայիսի 8-ից սկսած Նիկոլ Փաշինյանի գործողությունների գաղափարակիցն եմ եղել եւ իմանալով այդ մասին գնացել ու ստորագրել եմ:

- Ձեզ ո՞վ է ասել:

- Լսել եմ ու գնացել, ստորագրել եմ:

- Որտե՞ղ էր դրված այդ թուղթը:

- Այնտեղ մի տեղ դրված էր, նախաձեռնողին չգիտեմ:

- Ինչու՞ եք գաղտնի պահում:

- Ինձ տղաներից մեկը զանգեց, ասեց: Ես տեղյակ չեմ, գաղտնի չեմ պահում:

- Ձեզ ճնշե՞լ են, որ այդ թուղթը ստորագրեք:

- Ես մայիսի 8-ից այդ ամենի մեջ եմ, ինձ ո՞նց կարող են հոկտեմբերին ճնշեն: Ես ճնշվողի նմա՞ն եմ, կարող եմ միայն ճնշել:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին