▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Որոշ կանայք փորձել են խանգարել մեզ. Ծովինար Մարտիրոսյանը՝ իր և Նարեկի հարաբերությունների և ամուսնալուծության լուրերի մասին

Այսօր հատուկ այս առիթով Աննային ասել էի, որ գար. Փաշինյանը հանրահավաքում խոսեց ընտանիքի մասին

Եկել է ժամանակը, որ հայ ժողովուրդը ծնի իր նոբելյան մրցանակակիրներին. Արմեն Սարգսյան

Լարված իրավիճակ Գորիսում․փակել են միջպետական ճանապարհը՝ պահանջելով նորանշանակ մարզպետի հրաժարականը

Ինչպես ԵԽԽՎ-ում ակնհայտ հակահայկական բանաձևին դեմ քվեարկեց միայն Ադրբեջանը



2018-10-11 09:51:46

 

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

 

 

 

 

 

 

 

 

«Ում շահերն ենք մենք ներկայացնում կամ ինչպես ակնհայտ հակահայկական նախաձեռնությունը (motion) դարձավ բանաձեւ, որին դեմ քվեարկեց միայն ադրբեջանական պատվիրակությունը

Հարգելի գործընկերներ, 
Երեկ ԵԽԽՎ-ում քվեարկվեց և ընդունվեց գերմանացի պատվիրակ Ֆրանկ Շվաբեի ներկայացրած «Եվրոպայի խորհրդի եւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների մոնիթորինգային մարմինների կողմից անդամ երկրներ, այդ թվում՝ «գորշ գոտիներ» անսահմանափակ հասանելիության վերաբերյալ» բանաձեւը։

Ինչպես մեկ ամիս առաջ խոստացել էի, հիմա բացում եմ բանաձեւի վերաբերյալ փակագծերը։ Բանաձեւի հիմնական նպատակն է չճանաչված պետություններում (գորշ գոտիներում), այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգային գործիքների ներդրումը։ Մարդու իրավունքները պետք է պաշտպանված լինեն, անկախ նրանից` գորշ, սև, սպիտակ, թե կարմիր գոտում է գտնվում այդ մարդը: 
Ի սկզբանե հակահայկական ձեւակերպումներ պարունակող նախաձեռնությունը դարձավ բանաձեւ, որը ոչ միայն չի պարունակում հակահայկական ձեւակեպումներ, այլ հակառակը` պարունակում է ձևակերպումներ, որոնք լիովին տեղավորվում են հայկական ազգային շահերի տիրույթում և թերևս հենց այդ պատճառով ադրբեջանական պատվիրակությունը դեմ քվեարկեց այդ բանաձևին։ Ընդ որում, հենց երեկ հանձնաժողովի նիստում ներկայացվել էին փոփոխություններ, որոնք ուղղված էին բարենպաստ ձևակերպումների վերացմանը կամ չեզոքացմանը: Ապարդյուն: 
Ադրբեջանցիների ագրեսիվ, բայց անզոր հռետորաբանությանն էլ դահլիճում արժանի պատասխան տվեցին պատվիրակության անդամները։

Թերևս սա այս օրերին շրջանառվող թեզի ու ամենաարդիական հարցի պատասխանն է` ում կամ ում շահերն է ներկայացնում ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը: Բնականաբար և բացառապես միայն Հայաստանի Հանրապետության ազգային եւ պետական շահը։ ԵԽԽՎ-ում Հայաստանը ես ու գործընկերներս միշտ ներկայացրել ենք պետական եւ ազգային շահի գիտակցումով։ Մինչ այս պահը դժվարությամբ լռում էի, քանզի գիտակցում էի` այս թեմայով որևէ անզգույշ հայտարարություն կամ շահարկում, ի պատասխան անգամ հանիրավի մեղադրանքի կամ հայտարարության, կարող էր վիժեցնել ամիսների ջանքերը եւ խթան դառնալ` հակահայկական հռետորաբանությունից անցում կատարել դեպի կոնկրետ գործողություններ, որոնք իրականում կարող էին արդյունք տալ։

Հ.Գ. Ի դեպ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավարի իմ մեկուկես տարվա գործունեության ընթացքում սա թվով յոթերորդ զեկույցն էր, որում ոչ միայն չհայտնվեցին ակնկալվող հակահայկական ձևակերպումները այլեւ ներառվեցին բարենպաստ ձևակերպումներ: Տեղեկատվություն այդ մասին մանրամասն ներկայացրել եմ, լրացուցիչ հարցադրումներ լինելու դեպքում սիրով կտրամադրեմ դետալներ: Պատիվ ունեմ ծառայելու ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ»։







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.