▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ես բանաձև ունեմ, որ մեր երկրի իրավիճակը կարող է լիարժեք փոխվել. Նիկոլ Փաշինյան

Ալեն Սիմոնյանն ասում է` էդ մե՞զ եք ասում, այո՛, ձեզ ենք ասում. Էդմոն Մարուքյան

Նաիրա Զոհրաբյանը՝ սեռական փոքրամասնությունների և տրանսգենդերների մասին

Հունվարի 1-ից նպաստները կբարձրանան. ընտանիքները չեն զրկվի 18 հազար դրամ սոցիալական նպաստից

Նիկոլ Փաշինյանն այսօր երեկոյան կարևոր հայտարարություն է անելու



2018-10-16 10:40:17

 

Այսօր կարևոր օր է, Հայաստանը թևակոխում է մի նոր կարեւոր շրջափուլ: Այս մասին կառավարության արտահերթ նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

 

 

 

 

 

 

 

«Այդ շրջափուլի հիմնական իմաստը կարող ենք ձեւակերպել հետեւյալ կերպ: Այս շրջափուլի արդյունքներով մենք պետք է ավարտին հասցնենք գարնանը տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը: Այդ մասին ես ավելի կոնկրետ հայտարարություն կանեմ այսօր երեկոյան»,- հայտարարեց Փաշինյանը:

 

Նշենք, որ «Ֆրանս 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Փաշինյանը  հայտնել էր, որ հրաժարական կներկայացնի մինչև հոկտեմբերի 16-ը:

«Արտահերթ ընտրությունները պետք է կայանան դեկտեմբերի 9-10-ը: Դա կլինի այն պարագայում, երբ ես հոկտեմբերի 16-ին ներկայացնեմ իմ հրաժարականը»,- ասել էր Փաշինյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի կողմից «ԱԺ Կանոնանակարգ օրենքում» փոփոխություն կատարելու մասին որոշումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարան ուղևորվելուց առաջ հայտարարեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն անհրաժեշտ է, և դրանք պետք է տեղի ունենան դեկտեմբեր ամսվա առաջին կեսին:

Նշենք, որ Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Վարչապետ չընտրվելու դեպքում, քվեարկությունից յոթ օր հետո, անցկացվում է նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները:Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա խորհրդարանն արձակվում է իրավունքի ուժով:

 

 







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.