▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետական կառավարման համակարգը որևէ կերպ չպետք է ներգրավված լինի նախընտրական գործընթացներում․ Փաշինյան

 

 

Այսօր Կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մինչ օրակարգին անցնելն անդրադարձավ արտահերթ ընտրություններին:

«Մենք նախապատրաստվում ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին և քաղաքական իրավիճակները հասկանալիորեն աշխատանքի և տրամադրության վրա որոշակի ազդեցություն են ունենում, և ես ուզում եմ հուսալ, որ այս ընթացքում կառավարությունն իր աշխատանքի տրամաբանությունը չի փոխի, այլ հակառակը՝ ավելի արդյունավետ և ինտենսիվ պետք է լինի մեր աշխատանքը, որովհետև նախընտրական փուլ ենք թևակոխելու, բայց  մյուս կողմից՝ այս ժամանակը պետք է արդյունավետ օգտագործել նաև հետագա աշխատանքների կազմակերպման առավել արդյունավետ մակարդակի հասնելու համար:

 

 

 

 

 

 

 

 

Օգտվելով այն առիթից, որ պետական կառավարման համակարգը որևէ կերպ չպետք է ներգրավված լինի նախընտրական գործընթացներում, սա շատ լավ ժամանակաշրջան է հատկապես աշխատելու համար առավել հանգիստ պայմաններում:

 

 

Հույս ունեմ, որ մեր կառավարության և պետական կառավարման համակարգի հատկապես այն հատվածը, որ քաղաքականացված չէ  և չպետք է լինի քաղաքականացված, այս ժամանակը պետք է օգտագործվի ահա այսպիսի նպատակներով»,- ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին