▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԼՂ հիմնախնդրի կարգավորումը բխում է ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլև ԱՄՆ-ի շահերից. Ջոն Բոլթոն

Հայ-ամերիկյան հարաբերությունները Միացյալ Նահանգների համար առաջնահերթ են ու կարևոր. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հայաստանում գտնվող ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Նա տեղեկացրեց, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումը հագեցած է անցել, քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

«Արդեն հանդիպել եմ ՀՀ վարչապետի պաշտոնակատարին, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարին, պաշտպանության, արտաքին գործերի նախարարների պաշտոնակատարներին: Հանդիպումների ընթացքում նշել եմ, որ հայ-ամերիկյան հարաբերությունները ԱՄՆ-ի համար առաջնահերթ են և կարևոր: Դրանք մեզ համար ռազմավարական նշանակություն ունեն: Նաև անդրադարձել ենք տարածաշրջանային հարցերին՝ Իրանի, Սիրիայի շուրջ ձևավորված իրավիճակին: Կարևորեցինք տնտեսական ոլորտում երկու երկրների միջև հարաբերությունների աշխուժությունը, Հայաստանում ԱՄՆ-ի ուղղակի ներդրումների ավելացումը»,-  ասաց նա:

 

 

 

 

 

 

 

 

 

Ջոն Բոլթոնն անդրադարձավ նաև ԼՂ հիմնախնդրին:

«Պատրաստ ենք մեր աջակցությունն ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, քանզի այս կարգավորումը բխում է ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլև ԱՄՆ-ի շահերից»,- ասաց նա:

Կարդացեք նաև՝ ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու իրական հնարավորություն կա. Փաշինյանը հանդիպել է Բոլթոնին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին