▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշինգերը կարևորել է Արմեն Սարգսյանի դերը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում անցկացվող Մյունխենի անվտանգության համաժողովի (Munich Security Conference) Հիմնական խմբի (MSC Core Group) հանդիպման՝ Արևելք-Արևմուտք հարաբերությունների քննարկմանը նվիրված կլոր սեղանին։ Այն բացել է Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, իսկ քննարկումները վարել է Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը, ով հայկական լրատվամիջոցների հետ զրույցում կարևորել է Հայաստանի մասնակցությունը Մյունխենի անվտանգության համաժողովի  Հիմնական խմբի աշխատանքներին ու այս առումով Արմեն Սարգսյանի դերը, որի հասցեին գովեստի խոսքեր է ասել:

 

Հիշեցնենք, որ երեկ էլ Արմեն Սարգսյանին ընդունել ու հայ-բելառուսական հարաբերություններում նրա դերը կարևորել էր Ալեքսանդր Լուկաշենկոն: 

Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խումբը միջազգային անվտանգության քաղաքականության հարցերի քննարկման ազդեցիկ և ներկայացուցչական հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում բարձրաստիճան մասնակիցներին քննարկել միջազգային անվտանգության քաղաքականության կարևորագույն հարցեր:

 



Նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 1-ին ելույթով հանդես կգա տարածաշրջանային հակամարտություններին վերաբերող քննարկմանը, իսկ երեկ Հայաստանի Հանրապետության նախագահը մասնակցել է ի պատիվ Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խմբի հանդիպման մասնակից պատվիրակությունների ղեկավարների կազմակերպված ընդունելությանը:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին