▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկ Կոնջորյանի որոշումը կուսակցությունում բացասաբար է ընդունվել․ Էդմոն Մարուքյան

«Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի համար անակնկալ չէր պատգամավոր Հայկ Կոնջորյանի՝ կուսակցությունը լքելու մասին որոշումը:

 

 

«Մեզ համար անակնկալ չէր, որ Հայկ Կոնջորյանը նման հայտարարություն է անելու, նախօրեին նա մեզ ասել է, որ այդ քայլն է անելու, և որ 5 ամիս է՝ նման մտորումներ ունի։ Դա Հայկ Կոնջորյանի որոշումն է, այն կուսակցությունում բացասաբար է ընդունվել, բայց հաջողություն ենք մաղթում Կոնջորյանին»:

 

 

 

 

 

 

 

 

 

Հարցին՝ թե մտավախություն չունի՞, որ իրենց կուսակցությունից էլի դուրս եկողներ կլինեն, Էդմոն Մարուքյանը նշեց, որ իրենք ոչ մեկին կուսակցությունում «զոռով ու բռնությամբ» չեն պահում, ամեն մեկն ինքն է որոշում իր անելիքը. «Մենք «Լուսավոր Հայաստան»-ում դուռը չենք փակել ու զոռով չենք պահում մարդկանց։ Մենք հիմա պատրաստվում ենք ընտրություններին։ Մեզ համար ցավ է Կոնջորյանի որոշումը, բացասաբար ենք վերաբերում, բայց շարժվում ենք առաջ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին