▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավիթ Սանասարյանն անդամագրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը դուրս է եկել «Ժառանգություն» կուսակցությունից օրեր առաջ և անդամակցելու է «Քաղաքացիական պայմանագրին»։ 

Այս մասին Սանասարյանը քիչ առաջ հայտարարեց ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ: Նա նշեց, որ տարիներ առաջ է անդամակցել «Ժառանգություն» կուսակցությանը: 

Սանասարյանը նշեց, որ 2017-ից բացակայել է Հայաստանից, կուսակցության որոշ որոշումների հետ համաձայն չի եղել, կրկնե նաև չի մասնակցել կուսակցության քաղաքական որոշումներին:

«Կար մոտեցում, որ կմնամ անկուսակցական, բայց նաև մտածում եմ, որ եթե մենք քաղաքական թիմ ենք, ապա քաղաքական որոշումների կայացման մեխանիզմը սկսում է հենց քաղաքական կուսակցությունից»,- ասաց նա:

 

 

 

 

 

 

 

 

Ապա նա անդրադարձավ ապագային՝ նշելով. «Պետք է շարունակել վստահ լինել, այն փոփոխությունները, որ մենք ստանձնել ենք, և առաջիկա կարևոր գործողությունները ԱԺ ընտրություններն են: Ես չգիտեմ՝ կմասնակցեմ ԱԺ ընտրություններին, թե կմնամ այս աշխատանքին»,-հավելեց նա: 

Դավիթ Սանասարյանն ընդգծեց, որ ամեն դեպքում, առաջիկայում լուրջ փոփոխություններ են սպասվում: «Հուսամ՝ եթե մասնակցեմ ընտրություններին, քարոզարշավին, շատերիդ առիթ կունենամ տեսնելու, և մենք կանենք մեր քայլը ՀՀ փողոցներում»,-եզրափակեց նա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին