▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը և վարչապետի ընտրությունները` դեկտեմբերի 31-ին

Նոր գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը և նոր վարչապետի ընտրությունները կկայանան այս տարվա վերջին օրը` դեկտեմբերի 31-ին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի կառավարության ղեկավարի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը:

 


«Նորընտիր Ազգային Ժողովի առաջին նիստը և նոր վարչապետի նշանակումը տեղի է ունենալու դեկտեմբերի 31-ին: Նոր տարին նոր Հայաստանում»,- գրել է Առաքելյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հրաժարական տվեց` խորհրդարանի արձակման և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակով: Նոյեմբերի 1-ի արտահերթ նիստում պատգամավորները երկրորդ անգամ չընտրեցին վարչապետ, և, Սահմանադրությանը համապատասխան, խորհրդարանն արձակվեց իրավունքի ուժով: Նույն օրը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր ստորագրեց արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերի 9-ին անցկացնելու վերաբերյալ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին