ՀՀԿ կենտրոնական գրասենյակից, որտեղ դեռ ընթանում է ՀՀԿ խորհրդի նիստը, բարկացած դուրս է եկել ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը, նա հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին, արագ նստել է մեքենան ու հեռացել է։

Ըստ նախնական տեղեկություննի՝ այսօր ՀՀԿ համամասնական ցուցակն չի հրապարակվելու։

ՀՀԿ խորհրդի նիստը վարում է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստի օրակարգում առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրությունների հետ կապված հարցերն են, այդ թվում ընտրություններին մասնակցել-չմասնակցելու, իսկ մասնակցելու դեպքում նաեւ համամասնական ցուցակի հարցը։


