▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ն մասնակցելու է ԱԺ ընտրություններին, ցուցակը գլխավորելու է Վիգեն Սարգսյանը

Ավարտվել է ՀՀԿ խորհրդի նիստը`ՀՀԿ առաջին փոխնախագահ է ընտրվել Վիգեն Սարգսյանը։

ՀՀԿ խորհրդի նիստից հետո այդ մասին լրագրողների հետ զրույցում նշել է հենց ինքը՝ պաշտպանության նախկին նախարարը։

 

 

 

 

 

 

 

Նրա խոսքով, Խորհրդի նիստում ընդունվել է բանաձեւ, որտեղ ներկայացված են ՀՀԿ մոտեցումները երկրում տեղի ունեցող զարգացումների, գործող կառավարության արձանագրած արդյունքներին եւ այն խնդիրներին, որոնք մենք տեսնում ենք մեր կուսակցության քաղաքականության եւ գաղափարական մոտեցումների տեսակետից, այն խնդիրները, որ իրենք արձանագրում են իրենց նախկին գործունեության մեջ։

Վիգեն Սարգսյանն ասել է, որ իրենք որպես կուսակցություն շատ հետաքրքիր և կարևոր գործընթացի միջոցով են անցել, դա կարգավիճակի տրանսֆորմացիան է. երկար տարիներ իշխանություն լինելուց հետո կուսակցությունը նոր կարգավիճակով իր ներդրումը բերելու ուղիներն է որոնում որպես ընդդիմադիր ուժ:

 

 

 

 

 

 

 

Նա նշեց, որ դա նոր կարգավիճակ է, և հետխորհրդային և արևելյան երկրների մեջ քիչ է հիշում օրինակներ, երբ այդ տրանսֆորմացիան չի տվել իր արդյունքը, եթե ճիշտ է կատարվել: 
«Այս օրերին ինձ, իմ գործընկերներին բարին ցանկացողները հաճախ խորհուրդ են տվել՝ շատ լավ կլինի, որ դուք ձեր փորձով առանձնանաք, մի փոքր բան ստեղծեք, ժողովուրդը ձեզ կվստահի, կհավանի:

 

 

 

 

 

 

 

Մեր թիմը քաղաքական թիմ է, և կարծում եմ, որ վերջին ամիսների իրադարձությունները ապացուցեցին, որ բավականին ամուր թիմ է, որը կարող է դիմակայել բարդ զարգացումներին, և գոնե այն մարդիկ, ովքեր քաղաքական կորիզն են կազմում կուսակցության և լինելու են նաև առաջիկայում ցուցակի առանցքում, եղել են կուսակցությունում ոչ այն պատճառով, որ կուսակցությունը եղել է իշխանություն, այլ համարել են, որ կուսակցությունն ունի գաղափարախոսություն, քաղաքական օրակարգ, որը այսօր ավելի պահանջված է, ունի ասելիքներ, անելիքներ, մենք ունենք կառույցներ, փորձ և ունենք ինստիտուցիոնալ հնարավորություն՝ կարճ ժամկետում նախապատրաստվել ընտրություններին»,-ասել է Վիգեն Սարգսյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին