▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փողոցային ժողովրդավարությունն ընդունելի չէ մեծ քաղաքականությունում. Բելառուսի ԱԳՆ-ի կոշտ արձագանքը

«Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն իրեն կարծես դրել է միջազգային դատախազի տեղ, որը կարող է պատժել ու ներել: Այդպիսի մոտեցումը հասկանալի կլիներ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հասցեին, սակայն միջազգային հարաբերությունները ունեն հստակ արարողակարգ ու էթիկետ», – այս խոսքերով է Բելառուսի ԱԳՆ խոսնակը մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի երեկվա այն հայտարարությունները, ըստ որոնց՝ ինքը պատասխան է պահանջելու Բելառուսի նախագահից՝ ՀԱՊԿ գագաթնաժողովում փակ կարգով քննարկված թեմաները Ադրբեջանի դեսպանին ներկայացնելու համար։

 

 

«Երևի պարոն Փաշինյանը դեռ չի հասկացել, որ այսպես կոչված փողոցային ժողովրդավարության կանոններն ընդունելի չեն մեծ քաղաքականության մեջ։ Ափսոս, հուսով ենք, որ դա ժամանակի ընթացքում կանցնի»,– ասել է խոսնակը։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին