▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բելառուսը կշարունակի զինել Ադրբեջանին. Ալիևն ու Լուկաշենկոն հռչակագիր են ստորագրել

Ադրբեջանն ու Բելառուսն այսօր փոխշահավետ երկկողմ համագործակցության զարգացման շրջանակում սպառազինությունների և հակաօդային պաշտպանության տեխնիկայի մատակարարումների շուրջ հռչակագիր են ստորագրել: Այս մասին  փոխանցում է Белта-ն:

«Ամենակարճ ժամանակահատվածում հռչակագիրը Բելառուսից Ադրբեջան ռազմատեխնիկայի հերթական խմբաքանակի ձեռքբերման շուրջ պայմանագրի կվերածվի»,- Մինսկում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

 

 

 

 

 

 

 

 

Նրա խոսքով՝ Ադրբեջանը «գոհ է այդ ոլորտում Բելառուսի հետ համագործակցությունից, քանի որ բելառուսական արտադրանքը որակյալ է և արդյունավետ»:

 

 

 

Հիշեցնենք, որ այսօր Մինսկում կայացած բանակցությունների ընթացքում Ալիևն իր երախտագիտությունն էր հայտնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ ԼՂ հարցով դիրքորոշման համար: ԱԼիևը նշել է, որը Բելառուսի և Ադրբեջանի համագործակցության բոլոր ուղղություններում կոնկրետ արդյունքներ կան: Նրա խոսքով՝ «այն, ինչի շուրջ երկու երկրները պայմանավորվել են, իրականացրել են», և որ «Ադրբեջանն ու Բելառուսը միմյանց աջակցել են միջազգային բոլոր կառույցներում»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին