▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ն 20 տարի այնքան բան է արել, որ փողոցով անգամ չկարողանա քայլել. Նիկոլ Փաշինյան

ՀՀԿ-ն 20 տարի այնքան բան է արել, որ փողոցով անգամ չկարողանա քայլել. այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, «Հին Երևանի» տարածքում շրջելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, թե ՀՀԿ-ականներն ասում են, որ ՔՊ-ականների կողմից ուղղորդված արշավ է սկսվել, քաղաքացիները վախենում են ՀՀԿ գրասենյակներ մտնել: 

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ «Իմ քայլը» դաշինքից զատ բոլորը կարող են հավակնել ընդդիմության տեղի համար: ՀՀԿ-ականների այն հայտարարություններին էլ, որ բոլորը գրպանային ընդդիմություն են, բացի իրենցից, Փաշինյանն ասաց. «Գրպան բառը խորհուրդ եմ տալիս զգույշ օգտագործել»:

Անդրադառնալով նոյեմբերի 24-ին Երեւանում կայանալիք մեծ երթին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես միշտ շփվել եմ ժողովրդի հետ և շփվելու եմ: Երթն ունի քայլելու բնույթ: Մենք երթ ենք անելու՝ կարող ենք ընտրական հարցեր քննարկել կամ չքննարկել: Հերիք է, որ ՀՀ-ում խոսեն առանց հիմնավորումների: Դուք ուզում եք ինձ արգելե՞լ: Ես ՀՀ բոլոր քաղաքացիներին հորդորում եմ քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին, հիմա վարչական լծակ կիրառեցի՞»:

 

 

Փաշինյանի խոսքով՝ ժողովուրդն է որոշելու, թե ինչպիսին են լինելու ընտրությունների արդյունքները: Եթե որոշվի, որ իրենք չեն լինելու իշխանություն, կհեռանան ու նույն ժպիտով Երևանի փողոցներում քայլելու են և ըստ անհրաժեշտության քարոզչություն են անելու:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քարոզարշավը սկսելու են Գյումրիից, իսկ ինչ վերաբերվում է «Նիկոլ վարչապետ» կարգախոսին, որը լինելու էր նաեւ դաշինքի կարգախոսը, բայց չեղավ, վարչապետը մեկնաբանեց. «Այս ընտրությունները վարչապետի ընտրություններ են եւ կարող են լինել վարչապետի թեկնածուների մասին կարգախոսներ»:

Կարդացեք նաև՝ Մեծ ու անսովոր երթ Երեւանում. Նիկոլ Փաշինյանի կոչը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին