▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սթափվե՛ք և զբաղվեք ձեր աշխատանքով. Նիկոլ Փաշինյանի հորդորը Բակո Սահակյանին

 

Այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Ճամբարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ լավ չի հասկանում, թե ինչով է պայմանավորված Արցախի իշխանության ներկայացուցիչների ակտիվությունը՝ կապված Հայաստանում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների հետ.

 

 

 

 

 

 

 

 

«Ես ասեմ, որ շատ հարցեր ունեմ դրա կապակցությամբ և այդ հարցերն անպայման կքննարկեմ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ: Իսկ մինչ այդ ես պարոն Սահակյանին հորդորում եմ, որ կարգի հրավիրի իր կառավարության ներկայացուցիչներին և իրենց ուղարկի աշխատանքով զբաղվելու»,- ասաց Փաշինյանը և ավելացրեց.

«Չհասկացա, Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակը օր ու մեջ իմ ասածի վերաբերյալ մեկնաբանություն ա տալիս: Այ քեզ բան: Բա պատկերացնու՞մ եք իմ մամուլի խոսնակը Ղարաբաղի հայտնի եւ անհայտ իրադարձությունների վերաբերյալ մեկնաբանություններ տա:

Դուք հասկանու՞մ եք դրա հետեւանքը եւ արդյունքը ինչ կլինի: Սթափվեք, հարգելիներս եւ զբաղվեք ձեր աշխատանքով: Իհարկե, այն ինչ տեղի է ունեցել ձեզ հետ կքննարկեմ ես անպայման, բայց ընտրություններից հետո: Իսկ մինչ այդ ասում եմ՝ զբաղվեք ձեր գործով»,-Ճամբարակում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին