▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեզ հետ շատ մեծ պրոբլեմ կունենա ու դրա տակից ինքը չի կարող դուրս գալ...Նիկոլ Փաշինյան

Սրանից հետո միայն ու միայն դուք պիտի որոշեք, թե ով պիտի լինի ՀՀ վարչապետ, պատգամավոր, իսկ մեր մեծագույն առաքելությունը ձեր բարձրագույն իշխանությունը պահպանելն է: Մենք, այո, ակնկալում ենք ձեր վստահության քվեն՝ ՀՀ-ում տեղի ունեցած քաղաքական հեղափոխությունը տնտեսական փոխելու համար:

Այս մասին այսօր Եղեգնաձորում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ ասել է  ցուցակի առաջին համար, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

 



«Մեզ՝ ինձ, «Իմ քայլին» դաղալ կամ հարամ քվե հարկավոր չէ, մեզ ՀՀ քաղաքացու ինքնիշխան քվեն է պետք, և որևէ մեկը ՀՀ քաղաքացուն իրավունք չունի ապօրինի գործունեությամբ հարկադրել ընտրության:
Եթե որևէ մեկն ասի, որ պետք է քվեարկի այս ինչին՝ կապ չունի թե ընդդիմության, թե իշխանության օգտին է, եթե ասի՝ եթե այս մեկին ընտրես, պրոբլեմ կունենաս, այս մեկին ընտրես, չես ունենա պրոբլեմ, այ այդ մեկը, երաշխավորում եմ, մեզ հետ պրոբլեմ կունենա ու շատ մեծ պրոբլեմներ, ու դրանց տակից ինքը չի կարող դուրս գալ: Ու ես ուզում եմ խորհուրդ տալ, որ այդ պրոբլեմն իրենց համար չստեղծել, նույնիսկ «Իմ քայլը» դաշինքի օգտին»,-հայտարարել է  նա:

Մանրամասն՝ տեսանյութում

 

 

Ստորև կարող եք դիտել Նիկոլ Փաշինյանի ելույթը Վայքում ու Արենիում և տեսանյութ, թե ինչպես դիմավորեցին ՀՀ վարչապետի պաշտոնակատարին Մալիշկա գյուղում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին