▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ներկայիս կառավարությունը միտումնավոր խոշոր պարտություններ է կրում Արցախի հարցում. Շահնազարյան

Այսօր՝ դեկտեմբերի 4–ին,  մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀԿ նախընտրական  ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող, անկուսակցական Դավիթ Շահնազարյանը, նշեց, որ Արցախի հարցում ներկայիս իշխանությունները վարում են  քաղաքականություն, որը հիմնված է մի բանաձեւի վրա՝ իշխանություն Արցախի փոխարեն։ Դավիթ Շահնազարյանը նշեց, որ կներկայացնի որոշ հանգամանքներ, որոնք «ապացուցում են, որ ներկայիս վարչախումբն  իր ղեկավարի հետ իրականացնում է այդ  քաղաքականությունը»։

Ըստ Շահնազարյանի՝  իշխանության գալուց անմիջապես հետո մեղադրանք ներկայացվեց ՀԱՊԿ–ում գլխավորի պաշտոնը զբաղեցնող Յուրի Խաչատուրովին. «Շատերին թվում էր՝ դա անփորձությունից է, իսկ հետեւանքները դուք շատ լավ գիտեք։ Ինձ համար դեռ այն ժամանակ ակնհայտ էր, որ դա այդ քաղաքականությա առաջին քայլերից էր։ Արդյունքում Հայաստանը կորցրեց այդ կարեւորագույն պաշտոնը: Բոլոր հավաստիացումները, որ Հայաստանը կպահպանի այդ պաշտոնը ուղղակի իշխանության կողմից տարածվող ստեր էին, քանի որ իրենց դեռ օգոստոսից հայտնի էր, որ Հայաստանը կորցրել է այդ պաշտոնը»:

Շահնազարանի խոսքով՝ տարածված հայտարարությունը, որ այդ հարցի քննարկումը հետաձգվել է  պայմանավորված է այն հանգամանքով, որ առայժմ համաձայնության չեն եկել, թե Խաչատուրովին կփոխարինի  Բելառուսի ներկայացուցիչը, թե ՀԱՊԿ քարտուղարի տեղակալը, ով ՌԴ–ի ներկայացուցիչն է. «Կարծում եմ կշարունակի պաշտոնավարել ՀԱՊԿ քարտուղարի տեղակալը»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին