▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քլունգն առած մեր տունը քանդում ենք. Փաշինյան

 

 

 

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում քարոզարշավի ընթացքում «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ այսօր Հայաստանում կրթական համակարգը ողբերգական վիճակում է:

 

 

Նրա խոսքով՝ հայտարարված է, որ Հայաստանում ուսուցչի աշխատավարձը 163 հազար դրամ է, բայց չկա մեկը, որ այդքան աշխատավարձ ստանա:  Հայաստանում  անգամ 25 հազար դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչ կա. «Հանդուրժել այն փաստը, որ երեխայի ապագան որոշող մարդը 25 հազար դրամ աշխատավարձ է ստանում, նշանակում է՝ քար գցել այդ երեխայի ապագայի վրա»,-հայտարարել է Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը ստեղծված իրավիճակի համար երկու պատճառ է նշել.

 

 

«Նախ դպրոցների ֆինանսավորման համակարգը, որտեղ կան գործոններ, որոնք հաշվի չեն առնվում, երկրորդը չարաբաստիկ կոռուպցիան է: Մի քանի գյուղում արդեն բացահայտվել են դեպքեր, երբ գյուղապետը կամ այլ պաշտոնյաներ իրենց եղբորը, հարսին, եղբոր կնոջը դպրոցի վրա գրանցել են վարորդ, պահակ ու չեն գալիս աշխատանքի: Նույնիսկ եթե գան աշխատանքի, բայց այդ դպրոցը այդ հաստիքի կարիքը չունի, բայց յդ գումարը դպրոցն ստանում է: Արդյունքում պակասում է ուսուցչի աշխատավարձից, շենքը տաքացնելու գումարից եւ այլն:Ողբերգությունն այն է, որ այդ դպրոցներում մարդիկ գիտեն, որ այդպես է, բայց հանդուրժում են, լռում են: Սա նշանակում է, որ քլունգն առած մեր տունը քանդում ենք: Մենք այս վիճակը բարելավելու ենք, փոխելու ենք»,-հավելել է վարչապետի պաշտոնակատարը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին