▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես մեզ եմ ԱԱԾ-ով սպառնում. Փաշինյանը հակադարձում է Վիգեն Սարգսյանին

 

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիոլ Փաշինյանն անդրադառնալով Վիգեն Սարգսյանի այն հայտարարությանը, որ Նիկոլ Փաշինյանը պատգամավորության թեկնածուներին ԱԱԾ-ով է սպառնում, վարչապետի պաշտոնակատարը նշել է.

 

 

 

 

 

 

 

 

«Ընդհակառակը, ես մեզ եմ ԱԱԾ-ով սպառնում: Որովհետեւ մեզ ասում են՝ դուք դավադրության մեջ եք Արցախը հանձնելու համար:Եթե սա լռության մատնենք, պիտի ասեն՝ ուրեմն ծածկադմփոց են անում, ո՞ւր են նայում մեր իրավապահ մարմինները:

 

 

Հիմա կարծում եմ՝ ԱԱԾ-ն պետք է հրավիրի այդ հայտարարության հեղինակներին, եւ դա պետք է անի ընտրություններից առաջ, որ եթե պարզվի, որ մենք դավադրության մեջ ենք, ժողովուրդն էլ իմանա եւ մեր նկատմամբ միջոցներ ձեռնարկի: Իսկ եթե պարզվի դա սուտ է, իմանանք, որ առնվազն ոմանք ստախոս են, ընդ որում՝ էժանագին»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին