▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Լուկաշենկոյի հարցազրույցի մի մասը տարածում են Փաշինյանի կողմնակիցները, մյուս մասը` Սերժ Սարգսյանի...

Էդմոն Մարուքյանին նվիրել են «Ես քո կլասիկ ցավը տանեմ» գրությամբ բաժակ

ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առաջնահերթությունը. Նիկոլ Փաշինյան

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդումը լինելու է բացառապես հայերեն

«Մամուլի քարտուղարը ձեզ հետ է խոսում. ինձ հետ որեւէ մամուլի քարտուղար չի կարող խոսել». Փաշինյան-Սարգսյան թեժ բանավեճ



2018-12-06 00:31:38

Մենք համարում ենք, որ եղել է իշխանափոխություն. տվյալ դեպքում եղել է բողոքի ալիք, որը պարոն Փաշինյանը հեծել է եւ եկել իշխանության:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այս մասին դեկտեմբերի 5–ին, Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում  ընթացող քաղաքական մեծ բանավեճի ժամանակ նշեց ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ցուցակը գլխավորող Լեւոն Շիրինյանի հարցին, թե արդյոք ՀՀ-ում տեղի ունեցածը հեղափոխություն էր: Նշենք, որ բանավեճը ենթադրում է, որ առաջնորդներից մեկը իր հայեցողությամբ հարց է ուղղում որեւէ ուժի առաջնորդի, իսկ մյուսները կարող են նույն թեմայի շուրջ բանավեճ ծավալել:

 

 

«Պարոն Փաշինյանն ասում է՝ տեղի ունեցածը բացառիկ է, բայց պիտի հիասթափեցնեմ, ամեն տեղ դա լինում է եւ սովորաբար լավ չի վերջանում»,-ասաց Վիգեն Սարգսյանը: 

Սրան արձագանքեց Նիկոլ Փաշինյանը՝ «Բայղուշ բառը վիրավորակա՞ն է»: Վիգեն Սարգսյանն էլ պատասխանեց. «Այո, շատ վիրավորական է ու խորհուրդ չեմ տալիս այդ բառերի մեջ գնալ, որովհետեւ հիմա կոնսոլիդացիայի պահ է: Ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ ձեր տապալվելը ոչ մեկին ձեռք չի տալիս:

 

 

 

 

 

 

 

Ինձ ձեռք չի տալիս, որովհետեւ իմ երեխաներն են այս երկրում ապրում: Բայց ես ուզում եմ, որ դուք հաջողեք աշխատանքով, ոչ թե խոսքերով: Որ մարդիկ զգան, որ երջանիկ են: Ձեր պատմածից դուրս է գալիս, որ մենք իդեալական երկրում ենք ապրում, որտեղ թոշակները, աշխատավարձերը ավելացել են, գները իջել են, բայց մարդիկ դա չեն զգում»:

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ երբ Վիգեն Սարգսյանն ասում է՝ բողոքի ալիքը հեծնեցին, սա լեզվամտածողություն է. «Սա քաղաքական գործչի եւ հանրության հարաբերությունների մասին պատկերացում է: Իրենք (ՀՀԿ-ն-խմբ) եւ արտաքին եւ ներքին հարաբերության մեջ պատկերացնում են հենց այդ հարաբերությունը՝ կամ դու պետք է հեծնես, կամ քեզ պետք է հեծնեն:

Իրենք ներքին կյանքում աշխատել են ժողովրդին հեծնել, եւ դրա արդյունքում իրենց դրսներում հեծնել են: Հիմա էլ ասում են, թե արտաքին քաղաքականություն է եղել: Հետո էլ ասում են՝ ձեզ հետ խոսում է մամուլի քարտուղարը: Մամուլի քարտուղարը ձեզ հետ է խոսում: Ինձ հետ որեւէ մամուլի քարտուղար չի կարող խոսել»:

 

Վիգեն Սարգսյանի ռեպլիկին, թե վերջին օրերին Փաշինյանի հետ 4 մամուլի քարտուղար է խոսել, Փաշինյանն արձագանքեց. «Քարտուղարները կարող են խոսել իմ մասին եւ շատ հնարավոր է, աշխարհի բազմաթիվ մամուլի քարտուղարներ խոսեն իմ մասին, բայց ոմանց դա չի սպառնում»:

 

 

 

 

 

 

«Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանը նշեց, որ տեղի է ունեցել հեղափոխություն, բայց պարտվող կողմը չի կարողանում արժանապատիվ պարտվել. «Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո պետք է բոլորը հրաժարական տային, ոչ թե աթոռները պահեին, փորձեին սաբոտաժ անել: Դուք գիտե՞ք, որ գյուղերում մեզ ասում են՝ այնպես արեք, որ չխոսեն ՀՀԿ-ի մասին»:

Վիգեն Սարգսյանն արձագանքեց, որ այն գյուղերում, որտեղ ինքն է եղել, շատ ջերմ են ընդունել ՀՀԿ-ականներին, սակայն չնշեց, թե որ գյուղերն են այցելել: «Դուք արժանապատիվ պարտությունը կկրեք ու ցույց կտաք արժանապատվությունը: Մենք այս պահին անում ենք այն, ինչ կուսակցությունը պետք է անի: Կուսակցությունը պետք է ընդունի իրականությունը, որ եղավ եւ գնալ նոր քաղաքական փուլի: Մենք ունենք զանգված, հսկայական քանակ մարդկանց, ովքեր մեզ ասում են, որ մեր կարիքն ունեն խորհրդարանում»,-ասաց Վիգեն Սարգսյանը:

Նիկոլ Փաշինյանը կրկին արձանագրեց. «Տեսեք լեզվամտածողությունը՝ մենք ունենք զանգված, ունենք մարդկանց քանակ եւ հեծնել: Սրանով ամեն ինչ ասված է, այլ մեկնաբանություն անելու կարիք չկա»:

 

 

 

 

 

«Մենք» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանն ասաց, որ ինքն այն կարծիքին չէ, որ ՀՀԿ-ն պետք է փակել, պետք է ՀՀԿ-ականներին քառատել, քանի որ ՀՀԿ-ում իսկապես կան մարդիկ, որոնք ծառայություն են մատուցել հայրենիքին, իսկ ՀՀԿ-ն կանցնի, թե չի անցնի, կորոշի ժողովուրդը:

 

 

 

 

 

 

 

Սրան արձագանքեց «Սասնա ծռերի» ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը. «Ոչ ոք չի խոսում քառատելու մասին: Դուք շարունակում եք նախկին ռեժիմի փաստաբանի դերը կատարել, այն ռեժիմի, որը մարդկանց է գնդակահարել, ռեժիմը, որը սպանել է մադրկանց ու մահակի վերածած ոստիկանության միջոցով ապստամբների վրա է գցել մեղքը ու դա կբացահայտվի: Խոսքը մի ռեժիմի մասին է, որի գործողությունները հանգեցրել են ցեղասպանական հետեւանքների, որը տարածք է զիջել եւ պատճառ է դարձել մեր 100-ից ավելի քաղաքացիների մահվան»:

 

 

Արամ Սարգսյանն էլ հայտարարեց. «Դուք եք մարդկանց գնդակահարել: Ես սպայի պատիվ եմ պահում»:

Աղբյուր՝ news.am







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.