▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանն ընտրատեղամաս էր ներկայացել տիկնոջ, դուստրերի և «Ամպիկ»-ի հետ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ Քայլը» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանը ընտրատեղամաս էր ներկայացել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի  և դուստրերի հետ: Նրանք իրենց հետ վերցրել էին նաև «Ամպիկ» անունով շանը, որին Նիկոլ Փաշինյանին էին նվիրել Արագածոտնի մարզի գյուղացիները՝ քարոզարավի ժամանակ:

 

 

 

 

 

 

 

 

 

Քաղաքացիական պարտքը կատարելուց հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների հարցերին:

 

Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցում է թվով 11 քաղաքական ուժ` 9-ը կուսակցություն և 2 դաշինք: Նշենք, որ ՀՀ-ում իշխանափոխությունից հետո իշխանությունը պահանջում էր ԱԺ արտահերթ ընտրություններ: Վարչապետ Փաշինյանը հրաժարական տվեց, Ազգային ժողովը երկու անգամ չընտրեց վարչապետ, ինչից հետո ԱԺ-ն իրավունքի ուժով արձակվեց:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Կուսակցությունների համար անցողիկ շեմ է համարվում 5 տոկոսը, դաշինքների համար` 7-ը:

2018-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ոստիկանության կողմից վարվող ռեգիստրի վերջնական ցուցակներում ընտրողների թիվը կազմում է 2,573,779-ը: ՀՀ-ում կա 13 ընտրատարածք, որից 4-ը Երևանում:

11 քաղաքական ուժերը ներկայացրել են 1471 պատգամավորի թեկնածու:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին