▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես Պուտինից ներողություն չեմ խնդրել, ներողություն եմ խնդրել Փաշինյանից․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ  խոսել է նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Լուկաշենկոն պատմել է, որ երբ իրեն զանգահարել է Նիկոլ Փաշինյանը, ինքը հարցրել է, թե ինչու է «Խաչատուրովին ձերբակալել քաղաքական դրդապատճառներով»։



Նա բացահայտել է Սանկտ-Պետերբուրգում քննարկումների բովանդակությունը,  ասել է, որ ՌԴ, Ղազախստանի եւ Բելառուսի ղեկավարները Փաշինյանին ընդամենը մեկ հարց են ուղղել` ինչու իրենց չէր զանգահարել և չէր խորհրդակցել կարևոր որոշումներ կայացնելուց առաջ։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Խնդիրը ստեղծել ենք ոչ թե մենք, այլ Փաշինյանը»,- ասել է Բելառուսի նախագահը։ Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ներողություն է խնդրել Փաշինյանից ՀԱՊԿ-ի գլխավոր քարոտուղարի շուրջ այդ վեճի համար։ «Ես Պուտինից ներողություն չեմ խնդրել, ես ներողություն եմ խնդրել Նիկոլայից, որ եղել է այդ վեճը ՀԱՊԿ նախագահության շուրջ»,-ասել է նա: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին