▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումը ոչ թե պետք է թուլացնի, այլ ամրապնդի կազմակերպությունը. ՌԴ դեսպան

Այսօր Երևանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Ռուսաստանում ՀՀ դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրությունը պետք է բերի կազմակերպության ամրապնդմանը, այլ ոչ թե՝ թուլացմանը:

 

 

Իսկ անդրադառնալով խնդրին, որը ծագել է Խաչատուրովին փոխելու ՀՀ նոր իշխանությունների նախաձեռնությանը Բելառուսի ու Ղազախստանի կտրուկ արձագանքից հետո, դեսպանը հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչը չէ.  

«Այնուամենայնիվ, ՌԴ դիրքորոշումն այս հարցում կառուցված է կառույցի ու դրա անդամ երկրների փոխհարաբերությունների ամրապնդման հիման վրա»,- ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպանը։

Իսկ ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցին, Սերգեյ Կոպիրկինը նշել է. 

«Այդ խնդիրը հիմա լուծվում է պետությունների ղեկավարների մակարդակով և ես մտածում եմ, որ սա մեր ընդհանուր հետաքրքրությունների շրջանակներում է»,- նկատել է Ռուսաստանում ՀՀ դեսպանը: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին