▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու մասին

 

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 21-ին աշխատանքային հանդիպում է անցկացրել Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասի հետ, հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը:

Ստանիսլավ Զասը տեղեկացրել է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ հանդիպումների մասին, որոնք պետք է համաձայնեցնեին կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում նրա թեկնածությունը: Սանկտ Պետերբուրգում ղեկավարների նոյեմբերյան հանդիպման ժամանակ նշանակման նման ձեւ էր առաջարկել Ալեքսանդր Լուկաշենկոն:

 

 

 

 

 

 

 

Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղարն արդեն այցելել է Ղրղզստան, Ղազախստան, Տաջիկստան եւ Ռուսաստան: Այս պետությունների ղեկավարները նրա թեկնածությանը հավանություն են տվել: Ալեքսանդր Լուկաշենկոն Ստանիսլավ Զասի նշանակմանը պաշտոնապես աջակցել է ստորագրելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համապատասխան նախագիծը:

«Ես ավելի վաղ ասում էի, որ Բելառուսից մեկ թեկնածու չէ, որ կար: Բայց ես կանգ առա Զասի թեկնածության վրա, որպեսզի, եթե կարելի է այդպես ասել, օրինակ ցույց տամ, որ ժամանակն է այս կազմակերպությունում նախկին, պաշտոնաթող գեներալների (ոչ մի վատ բան չեմ ուզում ասել նրանց մասին) ինչ-որ առումով պաշտոնական նշանակումից անցում կատարենք գործող երիտասարդ եւ հեռանկարային գեներալներին, որպեսզի այս կազմակերպությանը նշանակություն տանք: Առավել եւս, որ մենք նշանակել ենք պաշտոնաթող գեներալների, որոնք արդեն վաղուց հեռացել են զինվորական ծառայությունից, քաղաքականությունից, իսկ սա ամեն դեպքում ռազմաքաղաքական կազմակերպություն է»,- իր որոշումը բացատրել է Լուկաշենկոն:

Նա հույս է հայտնել, որ ապագայում գլխավոր քարտուղարի պաշտոնում իրենց ներկայացուցիչներին նշանակելու ժամանակ այս գործելակերպին հետեւելու են նաեւ ՀԱՊԿ մյուս անդամ երկրները:

«Եվ բնականաբար, սա համապատասխպանում է կադրերի նշանակման եւ պատրաստման մեր չափանիշներին. սեր եւ պրոֆեսիոնալիզմ այն գործի նկատմամաբ, որով զբաղվելու ես»,- հավելել է Լուկաշենկոն:

Նա ուշադրություն է դարձրել Աստանայում նոյեմբերին կայացած գագաթնաժողովին ձեռք բերված համաձայնությունների իրականացմանը: Մասնավորապես, այն ժամանակ կողմերը հաստատել էին ՀԱՊԿ դիտորդի եւ գործընկերոջ կարգավիճակի իրավական ձեւակերպման մասին դրույթները. ժամանակին այս հարցը բարձրացվել էր Բելառուսի կողմից:

«Պետք է կազմակերպությունում բարիդրացիականության գոտի ստեղծել: Սա նույնպես այսօրվա խնդիրներից է»,- հավելել է Բելառուսի ԱԽ պետքարտուղարը:

Խոսքը նաեւ ՀԱՊԿ տարածությունում ընդհանուր սահմանների ամրապնդման մասին է, նախեւառաջ՝ Միջին Ասիայում: Քննարկվել են գործունեության նաեւ այլ ուղղություններ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին