Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ նախագահ Արմեն Սարգսյանը Տիգրան Սեյրանյանին հետ է կանչել Չեխիայի Հանրապետությունում և Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից՝ նշանակելով նրան Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:
Աշոտ Հովակիմյանն էլ նշանակվել է Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
Մեկ այլ հրամանագրով Արտակ Ապիտոնյանը հետ է կանչվել Շվեդիայի Թագավորությունում և Ֆինլանդիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Իսկ մեկ այլ հրամանագրով՝ Կարեն Նազարյանը նշանակվել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վատիկան):