▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիմա ինչ, նոր Սումգայիթ ենք ուզո՞ւմ. Նաիրա Զոհրաբյանն անհանգստացած է

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

 

 

 

 

 

 

«Ղազախստանի Կարագանդա քաղաքում մեր հայրենակիցների անվտանգությունը այլեւս լուրջ խնդիր է դառնում։ Ադրբեջանցիները, իրենց բնորոշ ռամիլսաֆարովությամբ, ներանձնային վեճի արդյունքում տեղի ունեցած ողբերգությունը օգտագործելով, Կարագանդայում հակահայ հսկայական շարժում են սկեսել։ Եւ, կրկնում եմ, այնտեղ ապրող մեր հայրենակիցների անվտանգությունը լուրջ սպառնալիքի տակ է։ Ադրբեջանական դրոշներով տարբեր հրեշներ սոցիալական ցանցերում՝ «վառել հայերին» կոչեր են հնչեցնում եւ տեղի ունեցածը փորձ է արվում տրանսֆորմացնել ազգային եւ կրոնական թշնամանքի, ինչի հետեւանքները մենք տեսել ենք Բաքու, Սումգայիթ, Մարաղա եւ բազմաթիվ այլ քաղաքներում։ 
Ես կարծում եմ, որ մեր արտաքին գերատեսչությունը հատուկ խորհուրդների եւ հորդորների կարիք չունի, սակայն րոպե առաջ անհրաժեշտ է բոլոր հնարավոր խողովակներով ներազդել եւ թույլ չտալ իրավիճակի հետագա սրում՝ ապահովելով մեր հայրենակիցների անվտանգությունը։ 
Ես չեմ ուզում որեւէ մեկի Սուրբ Ծննդյան տոները հարամել, բայց անհապաղ պետք է պաշտոնական Աստանայի հետ քննարկել ստեղծված իրավիճակը եւ թույլ չտալ, որ ադրբեջանական նախիրը, օգտագործելով տեղի տարբեր խմբերի, հերթական հակահայ շարժումը սկսի, ինչը շատ վտանգավոր զարգացումների կարող է բերել։ 
Ես վաղը Երեւանում կհանդիպեմ Հայաստանում Ղազախստանի արտակագ եւ լիազոր դեսպանի հետ՝ քննարկելու ստեղծված իրավիճակը»։

Կարդացեք նաև՝ Աշխարհս փլուզվեց, երկար տարիներ չունեի ապրելու մոտիվացիա. Նաիրա Զոհրաբյանի խոստովանությունը՝ կյանքի հարվածների մասին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին