▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուտ է... Եթե փաստ ցույց տան՝ հրաժարական կտամ և այլևս քաղաքականությամբ չեմ զբաղվի. Դավիթ Սանասարյան

Պետական Վերահսկողության Ծառայության  պետ Դավիթ Սանասարյանի այսօրվա ասուլիսի ընթացքում լրագրողը նրան հարց է ուղղել, թե  լուրեր կան՝ իբր ՊՎԾ մամլո խոսնակ Զարուհի Մեջլումյանը,  պաշտոնական դիրքը չարաշահելով, ճնշում է գործադրում արդարադատության համակարգի վրա՝ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանին ներում շնորհելու գործում:

Ի պատասխան՝ Դավիթ  Սանասարյանը  նախ նշեց, թե այդ հարցին ասուլիսից հետո անձնական կպատասխանի, սակայն վերջում բոլորին հայտարարեց հետևյալը.

 

 

 

 

 

 

 

 

 

 

« Պետական վերահսկողական ծառայության մամլո խոսնակ Զարուհի Մեջլումյանը վարչական լծակներ չի կիրառել...Չի համապատասխանում իրականությանը, նման բան չկա, ես հպարտանում եմ իմ մամլո խոսնակով, իր ծառայությունը նա բավականին բարձր մակարդակով է իրականացնում եւ նրա ծառայությունը բացառապես Պետական վերահսկողական ծառայության ֆունկցիաների մեջ է մտնում: Ես գիտեմ՝ ինչ մանիպուլատորներ են փորձում էդ ամեն ինչը անել, էս երկու օրը կեղծ բարեպաշտները փորձում են բարձր արժեքներից խոսել ու ինչ-որ սլաքներ են ուղղում, իրենց նպատակը մեկն է, չեմ ուզում ասել, իրենցից հարցրեք, թե որն է իրենց նպատակը...Սուտ է, սուտ է, որեւիցե մեկը եթե պաշտոնապես կհայտարարի՝ դատարանում կհայտնվի: Երբ ես խնդրեցի Զարուհի Մեջլումյանին աշխատանքի անցնել ՊՎԾ-ում, ասաց,  որ նման հարձակումներ կարող են լինել, ու այդ անձանց անունները տրվեց: Ես ասել եմ, որ որեւիցե հարձակում կապ չունի, մենք այստեղ պրոֆեսիոնալ գործի մեջ ենք, եւ Զարուհի Մեժլումյանը որեւիցե ձեւով ոչ մի վայրկյան անգամ որեւիցե այլ հարցով չի զբաղվել, քան իր աշխատանքով: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ որեւիցե պաշտոնյայի հետ այս հարցով , եթե մի պաշտոնյա ասի կամ ինչ-որ բան ցույց տա, որ այս հարցով ես ասել եմ, Պետական վերահսկողության  ծառայության աշխատակիցներն ասել են, որ այս հարցով դիրքորոշում կհայտնեք, ես խոստանում եմ, որ հրաժարական կտամ եւ այլեւս քաղաքականությամբ չեմ զբաղվի»:

Կարդացեք նաև՝

Իոսիֆ Աղաջանովի հոր բաց նամակը` Արմեն Սարգսյանին և Նիկոլ Փաշինյանին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին