▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ քայլեր եք անելու սուպերվարչապետական համակարգը փոխելու համար. Մարուքյանը՝ Միրզոյանին

Նորընտիր խորհրդարանի առաջին նիստի ժամանակ ԱԺ նախագահի ընտրության հարցի քննարկմանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն Արարատ Միրզոյանին հարցրեց, թե Աժ նախագահ ընտրվելու դեպքում պատրա՞ստ է սուպերվարչապետական համակարգը փոխելու համար միտված քայլեր անել և ԱԺ-ի քայլերին աջակցել:

 

 

 

Հարցին ի պատասխան՝ Միրզոյանն ասաց. «Մենք բազմիցս առիթ ենք ունեցել քննարկել այս հարցը և մեր դժգոհություն արտահայտել որոշ կարգավորումների վերաբերյալ, ես նորից պետք է ասեմ՝ մենք բաց ենք բոլոր քննարկումների համար, անշուշտ, մենք ելնում ենք այն համնագամանքից, որ որոշակի բաներ նաև անձերով են պայմանավորված, և այն անձերը, ովքեր ի չարս կարող էին օգտագործել նախկինում, այժմ ի բարօրություն մեր ժողովրդի կգործեն, բայց մենք չպետք է սահմանափակվենք անձերի առկայությամբ, համապատասխան և պետք է ստեղծենք անհրաժեշտ իրավական մեխանիզմները»:

 

 

 

Մարուքյանին այդքան էլ չբավարարեց Միրզոյանի պատասխանը: Նա նշեց, որ հարցին ընդհանրական պատասխան տրվեց:

Կարդացեք նաև՝ Թիրախավորե՛ք խնդիրները, այլ ոչ թե անձերին. Արմեն Սարգսյանը՝ նորընտիր պատգամավորներին

Հայաստանի նոր կյանքը կերտելու պատասխանատվությունը նաև ձեր ուսերին է. Կաթողիկոսը՝ պատգամավորներին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին