Դուք չեք որոշելու, թե ով լինի ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակը, այլ իրանք եւ այդ որոշման բեռն իրենց վրա է: ԱԺ-ում իր ելույթում հայտարարել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ դիմելով ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանին:
Այս խոսքը դուր չի եկել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանին, որը տեղից միջամտեց: Մարուքյանն էլ հակադարձել է. «Դուք գրանցվեք ելույթ ունեցեք: Մյուս անգամ իմ խոսելու ժամանակ չմիջամտեք: Այո, ես պիտի ասեմ: Ինչու վիրավորվեցիք: Դուք բանավեճի մեջ եք մտել բանախոսի հետ: Մյուս անգամ, որ ես խոսում եմ, խնդրում եմ՝ չմիջամտեք: Եթե դուք վիրավորվել եք «իրանք» բառից, ես կարող եմ ներողություն խնդրել, բայց կստացվի, որ միայն դուք վիրավորվեցիք: Ես որեւէ վիրավորական բան չեմ ասել»:
Մանրամասն՝ տեսանյութում
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի համար առաջադրել է Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը, իսկ ԼՀԿ-ն առաջադրել է Մանե Թանդիլյանի թեկնածությունը: «Իմ քայլը» խմբակցությունը ունի որոշում, որ քվեարկելու է ԲՀԿ թեկնածուի օգտին: