▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուզում եմ երկու բառ ասել մեր կլասիկ պատգամավորին. Գագիկ Ծառուկյանն Աժ ամբիոնից դիմեց Մարուքյանին

Այսօր ԱԺ փոխնախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Վերջինս նախ  շնորհավորեց ԱԺ նախագահին և պատգամավորներին, ապա դիմեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին:

 

 

 

 

«Ուզում եմ մի երկու բառ ասել մեր կլասիկ պատգամավորին՝ Էդմոն Մարուքյանին: Ես ոչ մի խնդիր չունեմ «Լուսավոր Հայաստանի» հետ, ինքն է հարցը տվել, ես պատասխանել եմ, հետո ինքը մոտեցել է, իրա ձեռքը սեղմել եմ ու ամսի 10-ին էլ ջերմ շնորհավորել եմ: Իրենք ասում են՝ Ծառուկյանը պետք է քաղաքականությունից դուրս գա, Ծառուկյանը չլիներ՝ կլինեինք 2-րդ ուժը... դե կարելի էր «Իմ քայլին» էլ ասել՝ ինքն էլ չմասնակցեր, կլինեիք 1-ինը, ձեր ցավը տանեմ»,- ասաց ԲՀԿ առաջնորդը և հավելեց. «Որևիցե մեկը եթե փորձեց վիրավորել, դրա պատասխանը դակումենտալ, տեսաժապավենով ներկայացվելու է»:

 

 

 

 

 

 

 

 

Իր  ելույթում ԲՀԿ առաջնորդը խոսեց նաև այն անելիքների մասին, որոնց այսօր սպասում է ժողովուրդը:

«Մենք այստեղ թշնամիներ չենք, հարկավոր է ներկայացնել հարցը, խնդիրը, թող ումը ավելի լավն է, իրականության կոչենք, ու ոչ մեկ էլ դեմ չի լինի: Ժողովրդի կյանքի բարեկեցություն է պետք ապահովել, որը հնարավոր է, և մեր թեկնածուն` Վահե Էնֆիաջյանը, դրա կողմնակիցն է լինելու, ու ամեն ինչ անելու է դրա իրակացման համար»:

 

 

 

 

 

 

 

 

 

Մանրամասները՝ տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին