«Հայկ Կոնջորյանի՝ ՀՀ արտաքին գործերին հասցված վնասը միակը չի լինելու։ Եվ Կոնջորյանը միակը չի լինելու։ Սա ասում եմ մեծ ցավով։ Հիշեք, թե ինչպես էիք ծափահարում իրա հեղափոխական կեցվածքին ու պաթոսախառը տեքստերին՝ զուրկ քաղաքական բովանդակությունից և լեցուն էմոցիոնալ բարբաջանքով ու հա՝ շերեփով։ Ձեզ դա դուր էր գալիս, դուք դա ողջունել եք, դա հովացնում էր ձեր սիրտը։
Էս վնասները շատերին կարող են մեծ բաներ չթվալ, բայց հավատացեք այ սենց տեքստերն են կուտակվելու ու ստիպելու հայտնի բանջարեղենային կուլտուրային թարս աճել՝ մանավանդ արտաքին ֆրոնտում։ Ու հետո չզարմանաք, թե ինչի էդպես եղավ։ Թե բա Հայաստան-Ադրբեջան հակամարտություն, «ավտորիտար Իրան»»,-գրել է միջազգայնագետ Մարինե Մանուչարյանը ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության անդամ, պատմաբան Հայկ Կոնջորյանի՝ խորհրդարանում ունեցած ելույթին։
«Մի շարք միջազգային կառույցներ, մասնավորապես եվրոպական երկրներում, Արևմուտքում Հայաստանին և Ադրբեջանին շատ հաճախ նույնացնում են: Նույնացնում են այն իմաստով, որ դիտարկել են նույն հարթության վրա. տարբեր ինտեգրացիոն պրոցեսներում, տարբեր նույնիսկ միջազգային պարբերականներում վերլուծությունների ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը դիտարկվել են միասին»,- նշել է Հայկ Կոնջորյանն ու նաև առաջարկել է դիտարկել Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքավորումը. «Մենք շրջապատված ենք ավտորիտար Թուրքիայով, ավտորիտար բնույթի Իրանով, ավտորիտար Ադրբեջանով. միայն մեր հարևաններից Վրաստանի Հանրա Հանրապետությունն է, որ ժողովրդավարական ճանապարհով է գնում»:
Հայկ Կոնջորյանի ելույթը՝ տեսանյութում