▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չորս ժամ եղանակի տեսությունի՞ց են խոսել. Շարմազանովը՝ Մնացականյան–Մամեդյարով հանդիպման մասին

Հանրապետական կուսակցության ԳՄ նիստում այսօր ի թիվս այլ հարցերի, քննարկվել են երկրի առջև ծառացած արտաքին քաղաքական մարտահրավերները, մասնավորապես, ղարաբաղյան գործընթացի շուրջ առկա մտահոգությունները։ Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Շարմազանովը, տեսնելով հավաքված լրագրողների բազմությունը, նշեց. «Պառլամենտում տխո՞ւր ա առանց մեզ»:

 

 

 

 

 

 

 

 

 

«Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպանը հաջորդած հայտարարությունը բավարար չէ. երեք սկզբունքների մասին խոսք չկա, ինքնորոշման իրավունքի վերաբերյալ խոսք չկա, ավելին՝ Փաշինյանն ասում է, որ բանակցային գործընթաց չկա, բայց չորս ժամ ի՞նչ են արել, եթե բանակցային գործընթաց չկա։ Հարցրել են՝ ի՞նչ կա, ի՞նչ չկա, եղանակի տեսությունի՞ց են խոսել»,– ասել է Շարմազանովը։

Շարմազանովի խոսքով, սակայն, սա չի նշանակում, թե իրենք ասում են՝ նոր կառավարություն եկել է, որ երկիրը տանի դեպի ձախողում կամ միակողմանի զիջումների գնա. իրենք ասում են՝ իշխանությունն անփորձ է, ինչի հետևանքով  կորցնում ենք դիրքերը ղարաբաղյան հիմնահարցում։

 

 

«Երբ Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարում է, որ պատրաստ է Արցախին տալ ինքնավարության կարգավիճակ Ադրբեջանի կազմում, և Հայաստանում բացի Աշոտյանից, Շարմազանովից, այլ հանրապետականներից և դաշնակցականներից, ոչ ոք կոշտ գնահատական չի հնչեցնում, այստեղ մտահոգությունները ավելանում են»,– ասել է նա։

 

 

 

 

 

 

Շարմազանովը նշել է, որ ԳՄ նիստին քննարկվել են նաև կազմակերպչական հարցեր, ներկուսակցական խնդիրները, անդրադարձ է եղել ներքաղաքական իրավիճակին։

Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց` իրենց օրոք Հայաստանը ԵՏՄ անդամ է դարձել, միևնույն ժամանակ ԵՄ հետ համաձայնագիր է ստորագրվել, որում միայն այն, որ ինքնորոշման իրավունքը հստակ ներկայացված է, օրենքի ուժ է ստանում, արդեն բավական է: Նա նշեց` ոչ թե պետք է ասեին` չենք հասցնի ամբողջությամբ, այլ պետք է այդ հարցն առաջնահերթություն լիներ:

«Այս առումով մտահոգությունները կան, Խաչատուրովն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցն էլ` ձեզ նվեր»,- ասաց նա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին